«Կորոնավիրուսի առաջին ալիքը Հայաստանում եղել է հունվարին․ ապրիլի վերջին այն կնահանջի»․ աստղաբան Նինա Բորիսենկո

«Կորոնավիրուսի առաջին ալիքը Հայաստանում եղել է հունվարին․ ապրիլի վերջին այն կնահանջի»․ աստղաբան Նինա Բորիսենկո

Life Ipress 2020-04-20 23:59:00 4068
astxabanq_LfTqG.jpg

168.am-ը գրում է․

Աստղաբան Նինա Բորիսենկոն 168am-ի հետ զրույցում ասաց, որ կորոնավիրուսի առաջին ալիքը Հայաստանում եղել է 2020թ․ հունվար ամսին. «Հիվանդության ընթացքը գրիպի նման էր, բայց ի տարբերություն գրիպի՝ մարդկանց ջերմությունը ոչ թե 3 օր էր տևում, այլ՝ 4-5 օր։ Ոմանց մոտ թոքաբորբ սկսվեց։

Մարդիկ ընտանիքներով հիվանդացել էին՝ կարծելով, որ ուղղակի գրիպ են տանում։ Կորոնավիրուսի երկրորդ փուլը սկսվեց մարտին․ արդեն գիտեին, որ համաճարակն ամեն տեղ կա, սկսվեց արտակարգ դրությունը, բայց չեմ կարող ասել, որ մահերի թիվն ամեն տարվա մահերի թվից ավելի է։

Թռչնի գրիպից, խոզի գրիպից մահերն ավելի շատ էին, ուղղակի այդ մասին չէինք իմանում, խուճապի չէինք մատնվում։ Այս դեպքում խուճապ տարածվեց։ Այստեղ ավելի շատ քաղաքական խաղեր են, որի մեջ խառնեցին այս հիվանդությունը, ժողովրդին փակեցին տներում։ Երրորդ փուլը հիմա է ընթանում, և հիմա հենց այդ պիկն է, որը մինչև ամսվա վերջ կթուլանա։ Սա արդեն մուտացիայի ենթարկված տեսակն է, այդքան ուժեղ չէ, ուղղակի այս վիրուսն ազդում է շատ օրգանների վրա, և մարդու մոտ եթե ինչ-որ հիվանդություններ կան, խորանում են։

Մահը գալիս է այն ժամանակ, երբ մնացած օրգաններն են դադարում աշխատել։ Պատճառը վիրուսն է, բայց մահանում են իրենց խրոնիկ հիվանդության խորացումից։ Եթե մարդն ունի խրոնիկ հիվանդություններ, իմունիտետը ցածր է, նա չի կարողանում հաղթահարել այդ հիվանդությունը։ Բայց ամեն տարի էլ տարբեր վիրուսներից այդպես է եղել»։

Աստղաբանի խոսքով՝ այս փուլն ապրիլի վերջին կսկսի ավարտվել․ «Մայիսի սկզբից արդեն ավելի թեթև կլինի, կնվազի հիվանդացությունների քանակը։ Համաշխարհային մասշտաբով ուռճացվեց այս ամենը, մարդկանց մոտ վախ առաջացրին, վախն էլ է թուլացնում իմունիտետը։ Այս ամենը, ինչպես նշեցի՝ քաղաքական խաղեր են։ Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ ստիպեցին ամեն ինչ փակել։

Օրինակ՝ Ռուսաստանը հրաժարվում էր այդ ամենից, բայց հետո ամենավերևներից ուղղակի ստիպեցին դա անել։ Իսկ, օրինակ՝ Շվեդիան կամ Բելառուսը մինչև հիմա դիմակայում են և ճիշտ են անում, որովհետև մարդիկ իրար հետ շփվելով՝ թեթև տեսակով հիվանդանալով, իմունիտետ են ձեռք բերում այդ հիվանդության դեմ։ Սխալ էր այս ամենը, բայց մենք ենթարկվում ենք, որովհետև Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն է այդպես ասում։

Հիմա Թրամփը նրանց դեմ պատերազմ է հայտարարել և ճիշտ էլ արել է, որովհետև այս ամենի հետևում կան տարբեր հանցագործություններ, որոնք հիմա դուրս եկան։ Թրամփը խոսում է այդ մասին, կռիվ է սկսել այդ ամենի դեմ, բայց այլ հարց է, որ իր կյանքին վտանգ է սպառնում․ նա դեմ է գնացել աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց։ Հուսով եմ՝ նա իր անվտանգությունը, ամեն դեպքում, ապահովել է»։

Աստղաբանը նշեց, որ քաղաքական այս խաղերը բերել են ֆինանսական ճգնաժամի, որը, ըստ նրա՝ ավելի խորը կարտահայտվի այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին․ «Բայց դա դեռ սկիզբն է, որովհետև համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կլինի մեկ տարի անց՝ հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներից սկսած։ Բայց այս ամենի պատճառն այն է, որ 2019թ․ դեկտեմբերից սկսած՝ Այծեղջյուրում հավաքվել էին այնպիսի դանդաղ և հեռավոր մոլորակներ, ինչպիսին են Սատուրնը, Պլուտոնը, հետո Յուպիտերը մտավ այդտեղ, հետո այս տարվա մարտ ամսին Մարս մոլորակն անցավ այդ բոլոր մոլորակների վրայով, այսինքն՝ ագրեսիվացրեց այդ բոլոր հարցերը։

Շատ հազվագյուտ է լինում, որ Սատուրնը, Պլուտոնը և Յուպիտերը հավաքվեն մի տեղ․ 100 կամ 200 տարին մեկ կարող է նման միացում լինել, դա միշտ բերում է աշխարհի վերափոխման։ Դա կտևի 2-2,5 տարի։ Այս միացումների կուլմինացիոն պահը կլինի դեկտեմբերի 16-20-ը։ Այդ ժամանակ նորից ճգնաժամ կլինի և կթուլանա։ Սակայն Սատուրնը 2,5 տարի լինելու է Ջրհոսում․ այն արդեն Ջրհոս մտավ, հուլիսի 2-ից նորից կմտնի Այծեղջյուր, այնտեղ կմնա մինչև դեկտեմբերի 20-ը, դեկտեմբերի 20-ին նորից կմտնի Ջրհոս։ Յուպիտերն էլ է մտնում Ջրհոս, ու նրանց միացումը կբերի կուլմինացիոն այդ պահը, հետո կունենանք վերափոխված և նոր աշխարհը։

Ուրանը հիմա գտնվում է Ցուլում, որը նյութական նշան է, մարդկանց բերում է կոմֆորտ, գումար, ներդաշնակություն, նաև՝ բանկային համակարգերի փոփոխում։ Ընդամենը 7 տարի է Ուրանը Ցուլում մնալու, երկու տարին արդեն անցավ, ու այս ֆինանսական ճգնաժամը նաև դրա հետ է կապված։ Մոտակա 5 տարում համաշխարհային ամբողջ բանկային, ֆինանսական համակարգը փոփոխվելու է, այսինքն՝ թղթադրամները, երևի, կվերանան, կլինեն քարտեր կամ էլեկտրոնային վճարումներ։ Դոլարը՝ որպես առաջատար փոխարժեք, կթուլանա, մեկ ուրիշ փոխարժեք կլինի, բայց դա չի լինի թղթադրամ, այլ կլինի վիրտուալ կամ այլ ձևով, և կփոխարինի դոլարին։ Դրա համար լավ կլինի բանկային մեծ հաշիվներ չունենալ, որովհետև կորցնելու ռիսկեր կլինեն։ Պետք է այդ գումարները ներդնել ինչ-որ ծրագրերի մեջ։ Եթե ոսկի գնեն, դա էլ չի աշխատի։ Դրա համար պետք է խելացի, լուրջ ծրագրերի մեջ ներդնել»։

Նինա Բորիսենկոն նշեց, որ վիրուսները միշտ եղել են և կլինեն, ուղղակի հաջորդ տարի արդեն խուճապը կնվազի․

«Այնպես չէ, որ սա ինչ-որ նորություն է, որ հիմա բացահայտեցին։ Այն, որ այս վիրուսն ունի արհեստական ծագում, դա ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Բայց խուճապի պետք չէ մատնվել․ վախ է առաջացել այն ամենի նկատմամբ, ինչը միշտ եղել է։ Ուղղակի դժվար է բիզնեսի դեպքում ճիշտ կողմնորոշվել և ճիշտ գործողություններ անել։ Մայիսի ընթացքում 3 մոլորակ նահանջ շարժում են սկսում, որը կտևի մի քանի ամիս, ինչը խոչընդոտներ է առաջացնում․ աշխատելու մեր ճիգերը շատ ոլորտներում դանդաղում են։ Պետք չէ միանգամից արդյունք սպասել՝ ուղղակի իմանալով, որ դա դանդաղ է ընթանալու, միևնույն է՝ պետք է գործերն անել։ Լուսնի հանգույցները 2 տարի Խեցգետնում և Այծեղջյուրում էին, դրա համար ավելի շատ զբաղված էինք տուն, ընտանիք, իշխանություններ, պետություն, քաղաքականություն գաղափարներով, հիմա դրանք մտնում են Երկվորյակներ և Աղեղնավորներ, և բոլոր մարդկանց ուշադրությունը փոխվում է այլ ուղղությունների վրա, և կկարևորվեն ուսումը, կրթությունը, տարբեր կուրսերը, ինքնակատարելագործումը, շրջապատը, ինֆորմացիոն դաշտը։ Եթե ամբողջ փետրվարից մինչև հիմա ճշգրիտ ինֆորմացիա ստանալն անհնար էր, ապա մայիսի 5-ին այդ հանգույցները մտնում են Երկվորյակ, իսկ մայիսի 7-ին լիալուսին է, և այն, ինչ մեզ համար թաքնված էր լիալուսնի ժամանակ, որը ապրիլի 23-ին է, մայիսի 7-ի շրջակայքում շատ բաներ պարզ են դառնալու։ Եվ ընդհանրապես, մոտակա երկու տարին ինֆորմացիոն դաշտի զարգացում պետք է լինի, ինտերնետ լրագրությունը թափ է առնելու»։

Աստղաբանն ընդգծեց՝ այս իրավիճակն ապացուցեց, որ հսկա գրասենյակների կարիք չկա, և շատ աշխատանքներ կարելի է տնից անել․ «Ապացուցվեց, որ մարդիկ տնից ավելի արդյունավետ են աշխատում, քան օֆիսից։ Հիմա բոլոր ղեկավարների համար ակնհայտ դարձավ, որ նման ռեժիմը շատ լավ արդյունք է տալու, աշխատող մարդը երկու անգամ ավելի լավ է աշխատում, քանի որ տանն է, ընթացքում սուրճ է խմում, նորմալ սնվում է։ Հնարավոր է, որ շատ խոշոր գրասենյակներ վերանան, մարդիկ տնից աշխատեն բոլոր այն ոլորտներում, որոնց դեպքում կարելի է տնից աշխատել։

Փոխվում է նաև բարձրագույն կրթության ոլորտը․ եթե մարդն ունի մասնագիտություն, նրա մոտ այլ բարձրագույն ինստիտուտ ավարտելու պահանջը կվերանա, և ավելի շատ վերապատրաստման վրա ուշադրություն կդարձնի։ Այսինքն՝ նորից շեղվում է մեր ուղղվածությունը․ լուսնի ընկնող հանգույցը՝ բարձրագույն կրթության, այսինքն՝ Աղեղնավորի մեջ է, և մտնում է Երկվորյակի մեջ, որը դպրոցն է, ինչը նշանակում է, որ կարելի է մի քանի կուրսեր անցնելով՝ ավելի շատ կատարելագործվել, քան մեկ համալսարան ավարտելով։ Կրթության հանդեպ մեր վերաբերմունքը փոխվում է»։

Поделиться
Класс
Send
img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ