Կինը քացախաթթու է խմել եւ ինքնասպան եղել. պատճառը ամուսնու հայտնաբերած գրությունն է

Կինը քացախաթթու է խմել եւ ինքնասպան եղել. պատճառը ամուսնու հայտնաբերած գրությունն է

Իրավունք Ipress 2021-03-12 16:08:00 984
nkk_rEFMe.jpg

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արման Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ծեծել է իր կին Սուսաննա Թևոսյանին, ինչպես նաև դաժան վերաբերմունքի և անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով Սուսաննա թևոսյանին անզգուշությամբ հասցրել է ինքնասպանության:

Իսկ ինչ է տեղի ունեցել:

Աղբյուրին հայտնի դարձավ, որ Արման Սիմոնյանը 1998 թվականից ամուսնացած է եղել Վեդի քաղաքի բնակչուհի Սուսաննա Թևոսյանի հետ: Ապրելով համատեղ ամուսնական կյանքով՝ 2018 թվականի դեկտեմբերի վերջերից ամուսինների կյանքում սկսվել է անհաշտություն: Բանն այն է, որ 2019 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Արմանը իր վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի դռան հայելու արանքում գտել է կնոջ ամուսնական անհավատարմության վերաբերյալ գրություն՝ կնոջը կասկածել է իրեն դավաճանելու մեջ եւ սկսել է կնոջ նկատմամբ բռնություն կիրառել ու նսմացնել նրան:

Մասնավորապես, 2019թ. ապրիլի 29-ից կնոջ նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք և պարբերաբար նվաստացրել նրա անձնական արժանապատվությունը: Այն է հիշյալ գրությունը գտնելուց հետո Արման Սիմոնյանը գնացել է իրենց մթերային խանութ, որտեղ աշխատել է Սուսաննա Թևոսյանը, և ծեծել է նրան:

Այնուհետև, 2019թ. մայիսի կեսերից Արման Սիմոնյանը Սուսաննա Թևոսյանից պահանջել է ներկայացնել իրենց տնտեսած գումարները, որոնք Ս.Թևոսյանը չի կարողացել ամբողշությամբ ներկայացնել, որից հետո Արման Սիմոնյանը Սուսաննա Թևոսյանի կողմից ամուսնական անհավատարմության վերաբերյալ իր ունեցած կասկածներում համոզվելով, ենթադրելով, որ վերջինս իրենց տնտեսած գումարները տվել է ենթադրյալ սիրեկանին, ինչի արդյունքում կնոջը նվաստացրել է՝ երեքից ավելի անգամ, տարբեր օրերի տանը և խանութում իր և Սուսաննա Թևոսյանի որդիներ էդիկ Սիմոնյանի և Արթուր Սիմոնյանի ներկայությամբ զրպարտել է կնոջը ամուսնական անհավատարմության մեջ՝ միաժամանակ հայտնելով իրենց տնտեսած գումարները սիրեկանին տալու հանգամանքի վերաբերյալ իր կասկածի մասին։ Այնուհետև, 2019թ. մայիսի 20-ին Արման Սիմոնյանը, Սուսաննա Թևոսյանի բջջային հեռախոսում տեսնելով Սուսաննա Թևոսյանի և Գուրգեն Բադալյանի միջև կատարված հաղորդագրությունները, խանութում կրկին ծեծել է կնոջը:

Այս ամենից հոգեկան վիճակում գտնվող Սուսաննան 2019թ. մայիսի 23-ին, ժամ 15:20-ի սահմաններում, Վեդի քաղաքի Գայի փողոցի 7 հասցեում գտնվող խանութում ինքնասպանություն է գործել քացախաթթու խմելով:

Վերջինիս շտապ տեղափոխվել են «Վեդի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ այնուհետև «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ նույն օրը՝ ժամը 22։25֊ին, օրգանիզմի ընդհանուր էկզոգեն թունավորման քացախաթթվով թունավորվելու հետևանքով նրա կյանքը փրկել չի հաջողվել, վերջինս մահացել է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը