Արտակարգ դեպք ՀՀ-ում. ձվի մեծության կարկուտը ավիրել է գյուղացիների ողջ բերքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ դեպք ՀՀ-ում. ձվի մեծության կարկուտը ավիրել է գյուղացիների ողջ բերքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2021-06-30 18:23:00 1812
karkiut_shxtm.jpg

 iPress.am- Լոռու մարզի մի շարք համայնքներում նախօրեին տեղացած ձվի մեծության հասնող կարկուտը լուրջ վնասներ է հասցրել գյուղացիական տնտեսությունների ողջ բերքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում տեղացած կարկուտը Ազնվաձոր գյուղում տևել է մոտ 20 րոպե, ինչի հետևանքով ծառերից ամբողջությամբ թափվել է ողջ բերքը, հողին հավասարվել պտուղ-բանջարեղենը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մեր սաղ տարվա բերքը վարի գնաց, ծառերի բերքը սաղ թափվել ա, էնքան մեծ էր, որ պոպոքը, տանձը խնձորը կարկուտը մեջտեղից կիսել է, կարտոֆիլի, լոբու, պոմիդորի ու վարունգի մասին էլ մոռանալ է պետք, ողջ ապրուստը ջուրն է լցվել»: Ազնվաձորում տեղացած կարկուտի հետևանքով տնտեսություններ կան, որտեղ բերքը անգամ 100 տոկոսով է ոչնչացվել, տեղ տեղ էլ՝ 50-80 տոկոսով:

Վաղ առավոտից գյուղացիները գյուղապետարանում դիմումներ են ներկայացնում՝ վնասի փոխհատուցման ակնկալիքով: Նրանց միակ հույսն ու սփոփանքը կառավարությունն ու Լոռու մարզպետարանն է, որտեղից, սակայն, ըստ իրենց, եթե փոխհատուցում չտան, ստիպված կլինեն դիմել կտրուկ քայլերի.

«Հույս ունենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտեսնի այս իրավիճակն ու համապատասխան հանձնարարականներ կտա, հակառակ դեպքում՝ ապրելու, օրվա հացի խնդիր կունենանք, էլ չենք ասում, որ էս ամբողջ կարտոֆիլն ու մյուս սերմացուները գնել եմ պարտքով ու վարկով, ու հիմա չգիտենք ոնց ենք թե պարտքերը տալու, թե ապրելու»:

Բացի այգիներից ու բանջարանոցներից, Ազնվաձորում նաև տանիքներ ու մեքենաներ են վնասվել:

Ազնվաձորի գյուղապետ Նարեկ Հովսեփյանի խոսքով՝ համայնքապետարանում ստեղծված հանձնաժողովը վնասների ակտավորման գործընթաց է սկսել, որից հետո կդիմեն կառավարություն: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը