«Իշխանություն» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

«Իշխանություն» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

Իրադարձային Ipress 2021-04-17 13:15:00 3489
ishxanutyun_rioB8.jpg

iPress.am- Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է․ ֆիլմի շուրջ ստեղծված աժիոտաժից և քննարկումներից հետո դատելու հերթը հանդիսատեսինն է։ Անի Ղազարյանի, Սերգեյ Շակուրովի, Շանթ Հովհաննիսյանի, Սարգիս Գրիգորյանի, Մարջան Ավետիսյանի, Լևս Դավթյանի, Ռոզի Ավետիսովայի, Ժաննա Վելիցյանի և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմի առաջին դիտմանը ներկա էին ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական գործիչներ։

Ներկա էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Tert.am Life–ը ներկայացնում է պրեմիերայի հետաքրքիր դրվագները։

«Պիտի ձևացնեմ, որ լարված չեմ, բայց դա այդպես չէ, որովհետև գալիս է մի օր, երբ թրեյլերից, գովազդներից հետո բոլոր խոսակցություններն անցնում են երկրորդ պլան, առաջին տեղ գալիս է մի բան՝ հանդիսատեսի կարծիքը։ Այս պահից ֆիլմը հանձնվում է հանդիսատեսին»,– դիտումից առաջ ասաց ռեժիսորը։

Պրեմիերայից առաջ շատ հուզված էր նաև գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի Անի Ղազարյանը։ Նրան  ներկայացնելիս ռեժիսոր–ամուսինն ասաց․ «Սարսափելի բան է, երբ ռեժիսորն ամուսնանում է դերասանուհու հետ։ Ես միշտ ասել եմ, որ իմ կողքին դերասանուհի չի լինելու, բայց իմ երրորդ ամուսնությունը դերասանուհու հետ է։ Սարսափելի բան է, երբ ռեժիսորն ամուսնացած է դերասանուհու հետ, և դերասանուհին անտաղանդ է, դրանից սարսափելի բան չկա։ Ինձ թվում է՝ իմ բախտը բերել է»։

Մհերը նաև նկատեց, որ լավ ֆիլմ ստանալու համար յուրաքանչյուր ռեժիսորի պետք է մարդ, որը կդիտի ֆիլմն ու «կնվաստացնի» ռեժիսորին, որովհետև ռեժիսորը դիտում է ֆիլմն ու հիանում իր աշխատանքով։ Մհերի կյանքում այդ դերը ստանձնել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

Վերջինս ասաց, որ շատ ավելի շուտ է դիտել ֆիլմը․ «Ինչպես և թրեյլերում ասվում էր, այս ֆիլմը մեր և մեր երի մասին է։ Այս ֆիլմը դիտելով շատ մարդիկ իրենց կճանաչեն, շատ մարդիկ չեն ցանկանա իրենց ճանաչել, շատերն էլ, ուզեն, թե չուզեն, իրենց ճանաչելու են։ Այս ֆիլմը սիրո և դավաճանության, բայց և անձնազոհության, հույսի ու հավատի մասին է։ Այս ֆիլմն այն մասին է, որ ազգերն ու երկրները չեն կարող ունենալ տարբեր ճակատագրեր, Այդ ճակատագրերը միահյուսված են, եթե երկրում ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է նաև ազգի մոտ և հակառակը, եթե ազգը հիվանդ ու պառակտված է, կործանվում է նաև երկիրը»,– ասաց նա։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը