iPhone 12-ի նոր մոդելները նման կլինեն հին iPhone 4-ին և նոր iPad Pro-ին. հրապարակվել են նոր լուսանկարներ (լուսանկարներ)

iPhone 12-ի նոր մոդելները նման կլինեն հին iPhone 4-ին և նոր iPad Pro-ին. հրապարակվել են նոր լուսանկարներ (լուսանկարներ)

Life Ipress 2020-06-23 13:23:00 1473
iphon-12_6kOgg.jpg

Համացանցում հայտնվել են ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone սմարթֆոնի նոր մոդելների մակետների լուսանկարները, որոնք հնարավորություն են տալիս մոտավոր պատկերացում կազմել ապագա նորույթների դիզայնի վերաբերյալ:

Ինչպես նշում է hi-tech.mail.ru-ն, ըստ այդմ՝ iPhone 12-ը կստանա հին iPhone 4-ի և նոր iPad Pro-ի ոճի դիզայն: 

Լրագրող Սոնի Դիքսոնը, որը լուսանկարները հրապարակել է իր թվիթերյան միկրոբլոգում,  նախազգուշացրել է, որ տվյալ մակետներում տեսախցիկների դիզայնը տարբերվում է վերջնական մոդելներից: Օրինակ՝ iPhone 12-ի փոքր մոդելը՝ 5,4 դյույմանոց անկյունագծով էկրանով, կունենա երկու տեսախցիկ, իսկ ամենամեծ մոդելը (էկրանը՝ 6,7 դյույմ անկյունագծով) կունենա միանգամից չորս տեսախցիկ:

iPhone 12-ի շարքը կունենա միանգամից չորս մոդել՝ երկու հիմնական և երկու «պրո» մոդել: Ամենամատչելին կլինի ամենափոքր մոդելը (5,4 դյույմ): Մյուս երկու մոդելները՝ մեկը սովորական, մյուսը՝ «պրո», կունենան 6,1 դյույմ անկյունագծով էկրան, իսկ ամենամեծը կունենա 6,7 դյույմանոց էկրան:

Ըստ ոլորտի փորձագետների՝ ընկերությունն այս տարվա նորույթների սեպտեմբերյան շնորհանդեսը կտեղափոխի հոկտեմբեր, ինչը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակով: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը