Ինքնասպանություն գործած անասնաբույժի գրպանից գրություն է հայտնաբերվել

Ինքնասպանություն գործած անասնաբույժի գրպանից գրություն է հայտնաբերվել

Իրավունք Ipress 2021-07-02 19:45:00 1068
bdhhy_GbiTI.jpg

iPress.am-2021թ. հուլիսի 1-ին՝ ժամը 10։35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում, կախված վիճակում, տղամարդու դի կա: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերել 70-ամյա տղամարդու դին՝ տան շքամուտքում՝ բազմոցին պառկած վիճակում։



Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, տուժածի տանը կից անասնագոմի նախամուտքի առաստաղի երկաթյա ձողից հակավորման թելով կախված վիճակում 70-ամյա տղամարդու դին հայտնաբերել են նրա որդիները, որից հետո վերջիններս դիակն իջեցրել են, տեղափոխել տան շքամուտք և պառկեցրել բազմոցին։

Զննության ժամանակ տուժածի որդիներից մեկը իրավապահներին է ներկայացրել գրություն և հայտարարել, որ այն հայտնաբերել է հոր գրպանից, որը գրված է նրա կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հակավորման թելի կտորներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը