Դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողն Արարատի մարզից էր

Դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողն Արարատի մարզից էր. 1 տարի առաջ էր զորակոչվել բանակ (ֆոտո)

Բանակ Ipress 2022-03-17 13:42:00 2829
inqnaspan-exac-zinvor__4ydO.jpg

Մարտական հենակետում նախօրեին՝ մարտի 16-ին, ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ մահացած հայտնաբերված Ալբերտ Սիրոյանը 2020թ.–ի դեկտեմբերին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Սյունիքի մարզում։ Նա Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։ Ալբերտն ուներ մեկ ավագ քույր։

«Ալբերտը շատ հարգված ու հասարակ ընտանիքից էր։ Համայնքում շատ էին սիրում իրեն, շատ հանգիստ տղա էր։ Սիրողական մակարդակով ֆուտբոլով էր զբաղվում։ Իր նպատակն իր ընտանիքին օգնելն էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին համայնքապետարանից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լեւոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն էլ՝  նախնական տվյալներով, Ալբերտ Սիրոյանը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից։

Կատարվում է նախաքննություն:

Нет описания.

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը