ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր ինքնասպան եղած երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել. նախկին ոստիկան. մանրամասներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր ինքնասպան եղած երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել. նախկին ոստիկան. մանրամասներ

Իրադարձային Ipress 2022-02-18 13:33:00 1530
inknaspan_t8Adx.jpg

ArmLur.am-ին մանրամաներ են հայտնի դարձել այսօր Աջափնյակում 24-ամյա երիտասարդ տղայի մահվան դեպքից: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մահացած երիտասարդն աշխատել է ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչության հատուկ ջակտայինների բաժնում: Ասել է, թե նախկին ոստիկան է եղել: Նա աշխատել է նաև Աբովյան փողոցի 3 կոտորակ 1 հասցեում գործող Մամբա ակումբում որպես անվտանգության աշխատակից:

Ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից է եղել եւ մեծ ջանասիրություն է ցուցաբերել: Արդյոք երիտասարդը ինքնասպան է եղել, թե նրան սպանել են, իրավապահները պարզում են: Ի դեպ տղային հայտնաբերել են ծնողները, ովքեր լսել են կրակոցի ձայնը, մտել են սենյակ եւ տեսել են իրենց որդուն այդ վիճակում:

Հիշեցնենք, որ shamshyan.com –ը գրել էր, որ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Սպորտի փողոցի տներից մեկում դի կա։ Արդյունքում իրավապահները փրկարարները նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 24-ամյա Վաղինակ Ա-ի դին՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Նրա կողքին հայտնաբերվել է որսորդական հրացան։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը