ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր ինքնասպան եղած տղամարդը նամակ է թողել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր ինքնասպան եղած տղամարդը նամակ է թողել

Իրադարձային Ipress 2021-09-30 19:41:00 1131
inqnaspanutyun-namak_NarMV.jpg

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Կիևյան կամրջից այսօր ինքնասպան եղած քաղաքացու դեպքից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ինքնասպան եղած 61-ամյա տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ է, ամուսնացած էր եւ ուներ մեկ երեխա: Վերջինս մարզում հայտնի է որպես տաղանդավոր նկարիչ եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրա կինը տանը հայտնաբերել է նամակ, որը ինքնասպանությունից առաջ թողել է ամուսինը:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ նամակում ինքնասպան եղած տղամարդը գրել է, որ սա պետք է լիներ ավելի շուտ: Իր այս քայլի համար որեւէ մեկին չմեղադրեն եւ նա իր ունեցվածքը կտակում է կնոջն ու որդուն:

Նշենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի։

Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Մաշտոցի ոստիկաններն օպերատիվ տվյալներով պարզեցին, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 61-ամյա Ռաֆիկ Ք-ն էր։ Փաստի առթիվ Կ. Պոտոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը