Ինքնաձիգով սպանել է տղամարդուն, ապա փորձել է սպանել նրա կնոջն ու երեխաներին. Նրանք թաքնվել են. ՔԿ

Ինքնաձիգով սպանել է տղամարդուն, ապա փորձել է սպանել նրա կնոջն ու երեխաներին. Նրանք թաքնվել են. ՔԿ

Իրավունք Ipress 2021-02-02 18:51:00 621
btt_sHzhs.jpg

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության եւ սպանության փորձ կատարելու դեպքերի  առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 62-ամյա բնակիչը համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «ԱԿ-47» տեսակի 7.62մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ եւ սպանել նրան։

Այնուհետեւ, նույն ինքնաձիգով սպանվածի կնոջն ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել վերջինիս ու նրա երկու անչափահաս երեխաների  ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ սպանվածի կինը երեխաների հետ մտնելով տուն՝ փակել է մուտքի երկաթյա դուռը եւ թաքնվել։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 62-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը