Ինչու են սպանել «Սովռանո»-ի մենեջերին. Մանրամասներ

Ինչու են սպանել «Սովռանո»-ի մենեջերին. Մանրամասներ

Իրադարձային Ipress 2020-05-14 19:30:00 2409
dddqq_t4wwX.jpg

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունից: Նշենք, որ սպանվել էր «Սովռանո» ՍՊԸ-ի մենեջեր Ա. Բադոյանը, որի սպանության կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ 45-ամյա Արման Գրիգորյանը, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:

Իսկ ինչի՞ համար է նա սպանել «Սովռանո» ՍՊԸ-ի մենեջեր Ա. Բադոյանին: Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ տարիներ առաջ Արման Գրիգորյանը առևանգել է Ա. Բադոյանի սիրելի աղջկան, որի հետ Բադոյանը նշանված է եղել: Այս արարքի համար Արման Գրիգորյանը ենթարկվել է քրեական պատասխանատվության և ազատազրկման դատապարտվել: Եվ, ահա, տարիներ անց՝ բանտից դուրս գալուց հետո, գնացել է Ա. Բադոյանի բնակության վայր և հաշվեհարդար տեսել նրան հետ ու սպանել նրան:

Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին բացատրել է, որ այսքան տարիներ անց չի ներել Ա. Բադոյանին, որ նա նշանված է եղել մի աղջկա հետ, որին սիրել է նաև ինքը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, անհայտ անձը« մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16 տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը