Ինչու է սրվել իրավիճակը Ղարաբաղում. Արմեն Գևորգյան

Ինչու է սրվել իրավիճակը Ղարաբաղում. Արմեն Գևորգյան

Իրադարձային Ipress 2022-03-28 14:49:00 1461
Հետևեք մեզ՝ Telegram-ում
arajnagic-k_YrYxk.png

Երբ Ռուսաստանը կձևակերպի նոր Ուկրաինայի քաղաքական ձևաչափը, ամենայն հավանականությամբ, կսկսի լրջորեն զբաղվել Հարավային Կովկասով, և այստեղ գնալու է բարդ «երկխոսություն»: Այս մասին իր հոդվածում գրել է  ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը։ Նա մասնավորապես գրել է․

«Ինչո՞ւ է սրվել իրավիճակը Ղարաբաղում։ Վերջին իրադարձությունների հիմնական ադրբեջանական  լեյտմոտիվը՝ հասնել Ղարաբաղից  ռուսական զինվորականների հեռացմանը  և, ըստ էության,  ավարտել Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը։

Ինչո՞ւ հենց հիմա. ըստ ադրբեջանական հաշվարկի՝ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և պատրաստ չի լինելու այլ ռազմական գործողությունների համար երկրորդ ճակատ բացել։ Կա վարկած, որ պաշտոնական Բաքուն Ուկրաինայում ռազմական գործողություններից երկու շաբաթ անց հանգել է այն եզրակացությանը, որ Ռուսաստանը այնտեղ «խրվել է» երկարաժամկետ, և ինքը կարող է օգտվել այդ վիճակից։

Ընդ որում, Բաքուն նույնիսկ չի պահպանում ընդամենը փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված՝ ՌԴ և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերություններիմասին հռչակագիրը։ Այդ հռչակագիրը Ռուսաստանի համար ինչ-որ իմաստով երաշխիք էր այն բանի, որ Ադրբեջանի չի ստեղծի իր համար նոր գլխացավանք Հարավային Կովկասում, քանի դեռ ՌԴ-ն կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ օպերացիայի վրա։

Բայց իրականությունն այլ ընթացք է ստանում. պայթեցվում է գազամուղը, սկսվում է հայկական բնակավայրերի պարբերական գնդակոծումը, և զուգահեռ՝ ինտենսիվ ընթանում է հայ-թուրքական երկխոսություն։

Ադրբեջանի իշխանությունները բացահայտ պաշտպանում են Ուկրաինային (օրինակ՝ պատրաստակամությունը՝ Ուկրաինա վառելիք մատակարարել), իշխանության ենթակայության տակ գտնվող ողջ մեդիան ձևավորում է հակառուսական  հիստերիա և իրավիճակը ներկայացնում է այնպես, կարծես Ռուսաստանը պատերազմը պարտվել է։

Չեմ զարմանա, եթե առաջիկայում իմանանք, որ ադրբեջանական գրոհայինները և ռազմական հրահանգիչներն Ուկրաինայում ամենաակտիվ կերպով կռվել են ռուսների դեմ։

Մյուս կողմից, հենց այս օրերին ակնհայտ է դառնում, որ պաշտոնական Երևանի համարկարող է ընդունելի լինել Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Հայաստանի իշխանությունները միայն գազատարի պայթեցման 16-րդ օրն են տալիս հումանիտար իրավիճակի քաղաքական գնահատականը, և զուգահեռ տարբեր եղանակներով քաջալերում են հակառուսական տրամադրություններ։ Քննադատում են ռուսական զինված ուժերին, և Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ներկայացնում որպես անգործունյա մեխանիզմ։

Ընդհանուր առմամբ, ռուսական կողմի մոտ կարող է ձևավորվել տեսակետ, թե ընթանում է նրա նպատակային դուրս մղումը Ղարաբաղից։ Ըստ էության, հակամարտության երկու կողմերը իրենց քայլերով և կամ չքայլերով, հարվածի տակ են դնում Ռուսաստանին, իսկ այս համաշխարհային ճգնաժամի սրված ֆոնին Ռուսաստանը դա կարող է ընկալել որպես դավաճանություն։

Հենց նման ընկալումը կարող է դառնալ Հարավային Կովկակսում Ռուսաստանի առաջիկա  քաղաքականության համար շրջադարձային կետ։

Ռուսաստանը զորամիավորումներ մտցրեց Ղարաբաղ և ստեղծում է այնտեղ լուրջ ենթակառուցվածքներ՝ ոչ այն բանի համար, որ ենթարկվի  եռակողմ հայտարարության տակ ստորագրած իր գործընկերների  ոչ խելամիտ վարքագծին։

Կարծում եմ՝ շատերն են հասկանում, որ Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիա սկսելու մասին որոշումը հանդիսանում է Ռուսաստանի ժամանակակից վերնախավի և և անձամբ նախագահ Պուտինի  համար ամենաճակատագրական, պատմական որոշումը։

Կայացնելով այն՝ նրանք գիտակցել են բոլոր ռիսկերը և պոտենցիալ հետևանքները։ Այդ ամենը գիտակցելով հանդերձ՝ սկսել են և հաստատ կանգ չեն առնելու, քանի դեռ չեն հասել իրենց ձևակերպած նպատակներին։

Ըստ այդմ, երբ Ռուսաստանը կձևակերպի նոր Ուկրաինայի քաղաքական ձևաչափը, ամենայն հավանականությամբ կսկսի լրջորեն զբաղվել Հարավային Կովկասով, և այստեղ գնալու է բարդ «երկխոսություն» ։

Բարդ, որովհետև գործընկերները, պարզվեց, մեղմ ասած, այնքան էլ վստահելի չեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։

Поделиться
Класс
Send
Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41151

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 36192

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 31767

Վրաերթ՝ Արարատի մարզում․ Բժիշկները պայքարում են 10-ամյա երեխաների կյանքի համար

Իրադարձային 30972

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի