Ինչու ռազմագերիներից երեքի անուններն ավելի ուշ հրապարակվեցին․ մանրամասներ

Ինչու ռազմագերիներից երեքի անուններն ավելի ուշ հրապարակվեցին․ մանրամասներ

Իրադարձային Ipress 2021-07-04 12:12:00 576
razmageri_R0-kP.jpg

iPress.am- Sputnik Արմենիան հայտնում է, որ տղաները հայրենիք վերադարձան Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։ Միաժամանակ աղբյուրը նշում է, որ հենց Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներից բացի ևս երեք ռազմագերիների ընդգրկել ցուցակում:

Հենց այդ բանակցությունների պատճառով էլ այսօր ձգձգվել է ինքնաթիռի թռիչքը Բաքվից։ Հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել են առաջադրված մի շարք այլ հոդվածներով: Նրանց ազատազրկման ժամկետն ավարտվել է։

Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։ Հավելենք, որ այս պահին Բաքվից վերադարձած տղաները բուժզննում են անցնում։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը