Ինչպես են երգիչ-երգչուհիները հայտնվում Դիանա Գրիգորյանի սերիալներում և հայտնի դառնում Video

Ինչպես են երգիչ-երգչուհիները հայտնվում Դիանա Գրիգորյանի սերիալներում և հայտնի դառնում Video

Life Ipress 2021-06-15 00:58:00 1080
diana-gasparyan_ayVV-.jpeg

iPress.am- Այն, որ սցենարիստ Դիանա Գրիգորյանի սերիալները ռեյթինգային են և հեռուստադիտողների մեծ բանակ ունեն, անհերքելի է, այլ հարց է, թե որքանով են դրանք ստացված և հայ իրականությանը համապատասխան: Դիանայի սերիալներում գրեթե միշտ կան չդերասաններ, ովքեր, սակայն, կարճ ժամանակահատվածում սերիալներում կերտած իրենց կերպարներով շատ արագ ճանաչում են ձեռք բերում, երբեմն սկսկում են տառապել նաև աստղային հիվանդությամբ:

Starnews-ը ներկայացնում է մի քանի նման երգող դերասանների:

Нет описания.

Միհրան Ծառուկյանի օրինակը, թերևս, այս առումով լավագույնն է, ով լինելով երգիչ՝ այնքան մեծ ճանաչում չէր հասցրել ձեռք բերել տարիներ առաջ, որքան հայտնի «Դժվար ապրուստ» սերիալում մարմնավորած գլխավոր հերոսի դերում: Միհրանի հայտնիությունը կտրուկ աճեց հենց այս սերիալից հետո, որը, կարծես թե, վարակիչ դարձավ մյուս երգիչներիչ համար, ովքեր որոշեցին, որ հայտնի դառնալու իրենց ճանապարհն անպայման պետք է անցնի Դիանա Գրիգորյանի ձեռքի տակով:

Нет описания.

Երգիչ Գևորգ Մկրտչյանը փորձեց կրկնօրինակել Միհրանի հաջողությունը: Նա նկարահանվեց «Անհասցե ծնվածները» սերիալում՝ մարմնավորելով զույգ եղբայրների, որոնցից մեկը, ի դեպ, երգիչ էր: Չենք կարող ժխտել այն փաստը, որ սա իր դերը խաղաց Գևորգի հայտիության գործում, սակայն այս առումով նա չկարողացավ գրանցել Միհրանի հաջողությունը, նա ավելի շատ հայտնի դարձավ դերասանուհի Իրինա Այվազյանի հետ ունեցած սիրային հարաբերություններով ու դրանց շուրջ առաջացած հետաքրքրությամբ:

Нет описания.

Երգչուհի Լիլիթ Բադանյանը, ով հանրությանը հայտնի դարձավ օրերս ավարտաված «Սարի աղջիկ» սերիալով: Նա խոստովանում է, որ սերիալն իրեն մեծ հայտնիություն է բերել այն աստիճանի, որ ինքը սկսել է բարդույթավորվել դրանից՝ ավելին մարդաշատ վայրերում ակնոց է դնում, փորձում քողարկվել մարդկանցից, որպեսզի մարդկանց հայացքներից վատ չզգա: Վերջերս երգչուհին տեսահոլովակ է ներկայացրել, որը, սակայն, կարծես թե, արձագանք չունեցավ լսարանի կողմից այնքան, որքան նրա մարմնավորած կերպարը սերիալում:

Нет описания.

Երգչուհի Անիտա Ավետիսյանը, ում անունը որևէ բան չի կարող ասել հանրությանը, եթե չհուշեն, որ նա խաղում էր «Սարի աղջիկ» սերիալում՝ մարմնավորելով Բեթիի դերը, պարզվում է, որ մի քանի երգ ու տեսահոլովակ ունի, սակայն դրա մասին ոչ ոք, կարծես թե, չգիտեր: Երգչուհին խոստովանել է, որ աստղային հիվանդությամբ չի տառապում, սկսել է սերիալի շնորհիվ ավելի շատ գումարներ աշխատել:

Нет описания.

«Անհասցե ծնվածները» սերիալի առանցքային կերպարներից մեկն էլ մարմնավորում էր երգչուհի Դիանա Մխիթարյանը, ում պրոդյուսերը՝ Կարեն Ասլանյանը, նոււյնպես խաղում էր նույն սերիալում և հենց Դիանայի խաղընկերն էր: Իր հարցազրույցներից մեկում Դիանան նշել էր, որ իր կարիերայի հետ կապված ամեն ինչ որոշում է հենց Կարենը, իսկ այս դեպքում, պետք է խոստովանենք, որ Կարեն Ասլանյանը հասկացել է, որ Դիանային ավելի մեծ հայտնիություն կբերի նրա կերպարը, քան, մեղմ ասած, նրա պրիմիտիվ երգերը:  Ի դեպ, այս դերը Դիանայի միակ դերն է դեռ: Արդյո՞ք նա և Կարենը հասկացել են, որ ֆիլմում խաղալը Դիանայի թերևս լավագույն կողմը չէ, թե ոչ, այնուամենայնիվ, Դիանան նկարահանվելու առաջարկներ ունեցել է դրանից հետո:

Այս ցանկը, թերևս, կարելի է շարունակել, և վստահ ենք, որ Դիանայի նոր սերիալներում կրկին կտեսնենք երգիչ-երգչուհիների, ովքեր կփորձեն այս ճանապարհով հայտնի դառնալ: Թե որքանով են այս երգիչ-երգչուհիների կերտած կերպարները հաջողված, այլ հարց է, սակայն ակնհայտ է, որ նրանցից յուրաքանչյուրը ջանք ու եռանդ չի խնայել Դիանա Գրիգորյանի սերիալներում նկարահանվելու համար, իսկ հաշվի առնելով, որ մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր դերասաններ, ովքեր կարող էին նրանց դերերը խաղալ, սակայն Դիանան ընտրել է հենց նրանց, ովքեր կապ չունեն դերասանության հետ, վկայում է այն մասին, որ այստեղ կամ ծանոթ մեջ գցելն է մեծ դեր խաղացել, կամ էլ՝ փողը:Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն