SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի վարչական տարածքում տեղի ունեցել խոշոր ու շղթայական ավտովթարը:
Մինչդեռ նյութի հրապարակումից հետո աղբյուրին էին զանգահարել ճանապարհը սպասարկող ինչ-որ անձինք և ներկայացնում էին, որ իրենք ճանապարհը սպասարկող ճանշինից են և մեղադրում էին, թե ճանապարհը սառած չի եղել, ավտոմեքենաներն էլ այդքան չեն եղել: Այստեղ են ասում՝ աշխարհ, կանգնիր, իջնող կա, իսկ այս կադրերը նայելուց հետո տեղի ճաշինը հետևություններ կանի:
փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում, Քաջարան քաղաքի սկզբնամասում, ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ բախվել էին 10 ավտոմեքենաներ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնել էր աղբյուրը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
