Քրեական գործ է հարուցվել մոր դեմ, ով իր 3-ամյա աղջկան նետել էր արջի վանդակը. նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում: Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել Տաշքենդի կենդանաբանական այգում: Տարածքի տեսախցիկներն արձանագրել են՝ ինչպես է մայրը դստերը նետում արջի վանդակը:
Բարեբախտաբար, արջը նրան չի մոտենում, իսկ այդ ընթացքում դեպքի վայր են ժամանում այգու աշխատակցիներն ու երեխային դուրս բերում ջրից: Աղջիկն այժմ գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
