Ինչի կհանգեցնի դրամի արժեզրկումը

Ֆորսմաժոր է․ Ինչի կհանգեցնի դրամի արժեզրկումը

Տնտեսական Ipress 2022-03-11 15:30:00 699
dram_jXG4a.jpg

1in.am-Մարտի 9-ից մինչև սեպտեմբերի 9-ը Ռուսաստանի Բանկը արտարժութային ավանդներից կամ քաղաքացիների հաշիվներից միջոցների օգտագործման նոր կարգ է սահմանել: Ըստ Ռուսաստանի ԿԲ-ի կայքի, հաճախորդը կարող է իր ավանդից կանխիկացնել մինչև 10 հազար դոլար, իսկ մնացած միջոցները կանխիկացնել ռուբլով՝ օրվա շուկայական փոխարժեքով։

Փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը հաջորդած միջազգային պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկվել է։

Այսօր, մասնավորապես, մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքը վերստին թարմացրել է պատմական ռեկորդը՝ գերազանցելով 127 ռուբլին։ Մոսկվայի ժամանակով ժամը 10:45-ի դրությամբ դոլարի փոխարժեքն աճել է 11,76 տոկոսով՝ հասնելով 117,35 ռուբլու, եվրոյի փոխարժեքը՝ 7,09 տոկոսով՝ հասնելով 127,42 ռուբլու։

Այս առնչությամբ տնտեսագետ Արմեն Քթոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները երկակի էֆեկտ ունեն. «Նախ դրանք տրամաբանական են և բխում են աժիոտաժային իրողություններից: Ռուսաստանի ԿԲ խնդիրն է թույլ չտալ Ռուսաստանից արտարժույթի սրընթաց արտահոսք, որի դեպքում ռուբլու կուրսը վերահսկելը չափազանց բարդ կլինի: Դոլարի նկատմամբ պահանջարկն ավելանում է, դա նաև հոգեբանական էֆեկտ ունի և բացասաբար է անդրադառնում ռուբլու փոխարժեքի վրա: Փաստորեն, ՌԴ ԿԲ-ն փորձելով սահմանափակել շրջանառության մեջ դոլարի քանակությունը, դրանով փորձում է վերահսկել ռուբլու փոխարժեքը»:

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության վրա այդ ամենի ազդեցությանը, նա ասաց. «Արդեն տեսանելի է, որ ՌԴ քաղաքացիները գալիս են Հայաստան և իրենց ռուբլիները փոխանակում են դոլարով: Այսինքն ինչ-որ առումով Ռուսաստանի սահմանած սահմանափակումը շրջանցում են Հայաստանի միջոցով: Դա բերում է որոշակիորեն դրամի արժեզրկման դոլարի նկատմամբ»:

Հարցին, թե արդյոք Հայաստանի ԿԲ-ն պետք է որոշակի գործիքներով սահմանափակումներ կիրառի, տնտեսագետը պատասխանեց. «Եթե դա հասնի ինչ-որ աստիճանի, որ սպառնալիք հանդիսանա կամ հանգեցնի շրջանառության մեջ դոլարի քանակի կտրուկ նվազման, բնականաբար, ԿԲ-ն կարծում եմ՝ կմիջամտի: Այս պահի դրությամբ, էֆեկտն այն է, որ արագ տեմպերով դրամի արժեզրկում կա դոլարի և եվրոյի նկատմամբ: Սա ինչ-որ առումով մեզ թույլ է տալիս ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված ռիսկերից խուսափել՝ արտահանման հետ կապված, տրանսֆերտների գնողունակության հետ կապված և այլն: Այսինքն կարճաժամկետ հատվածում դրամի արժեզրկումը մեզ որոշակի օգուտներ տալիս է: Բայց եթե պրոցեսները դառնան ավելի սրընթաց, ավելի կտրում, կարծում եմ՝ արդեն որոշ սահմանափակումներ կարող են լինել:

Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված ՌԴ-ում սոցիալական բունտ հասունանալու հնարավորությանը, Քթոյանն ասաց. «Եթե դու ունես դոլար, դու կարող ես դա ռուսական ռուբլով իրացնել: Քո հիմնական գնումները ՌԴ տարածքում կատարում ես տռուբլով: Այսինքն դու քո արտարժույթով ավանդը կամ խնայողությունը կարող են վերածել ռուբլու և գնումներ կատարել: Այդ առումով խնդիր չկա: Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ քեզ արտարժույթ է անհրաժեշտ ու դու չես կարողանում դա ձեռք բերել, առավելևս երկրից դուրս հանել: Արտարժույթի ձեռքբերումը նման իրավիճակներում ավելի շատ սպեկուլյատիվ բնույթ ունի կամ տեղի է ունենում ակտիվների փոխանցում ռուբլուց դոլարի: Ոչ թե նրա համար, որ քեզ դոլար է պետք, այլ դու վախենում ես, որ ռուբլին ավելի կարժեզրկվի, դոլար ես գնում, որ այդ արժեզրկումը քո վրա բացասաբար չանդրադառնա: Այս վարքագիծը բերում է ռուբլու ավելի շատ արժեզրկման: Այսինքն փակ շղթա է ստացվում: Երբ այդ շղթան վարչական մեթոդներով կոտրում ես, ըստ էության, ոչինչ տեղի չի ունենում: Այսինքն այն աժիոտաժային պահանջարկը, որ կա, միգուցե Հայաստանի և այլ երկրների միջոցով կարողանում են բավարարելն, բայց դա այնպես չէ, որ համատարած բնույթ կկրի: Այստեղ խնդիրը արտահանող կամ ներմուծող ընկերությունների հետ է կապված, որոնք դրսում պետք է ձեռքբերում անեն և դա պետք է անեն արտարժույթով: Իրենց համար էլ սահմանվել է երկրների ու կազմակերպությունների ցանկ, որոնցից առևտուրը կարող ես անել ռուբլով: Եթե ապրանք ես ձեռք բերել դրսից, ապրանքը եկել է, դու այսօրվա կուրսով կարող ես հաշվարկել և ռուբլի փոխանցել»:

Հարցին, թե ինչ կարող են անել այն անձինք, որոնք ՀՀ-ում ռուսական ռուբլով եկամուտներ են ստանում, այդ թվում թոշակներ, տնտեսագետը պատասխանեց. «Դժվար է ինչ-որ բան ասել, որովհետև ստացվում է, որ նրանք, որոնք ռուբլով եկամուտ ունեին և ունեն, իրենց եկամուտները միանգամից 40-50 տոկոսով նվազում է: Սա խնդրահարույց է և այստեղ չկա մեխանիզմ, թե ինչ կարելի է անել: Այս պայմաններում որոշ արտադրողներ որոշ ժամանակով առկախում են իրենց արտահանումը կամ արտագնա աշխատանքի մեկնողներից շատերը առկախում են իրենց մեկնումը: Սա լավ լուծում չի, ժամանակավոր քայլ է: Պետք է համարենք, որ տեղի է ունենում ֆորս մաժոր և ցավոք սրտի, այդ պայմաններում տասնյակ հազարավոր մարդիկ կորցնում են: Այնպես չէ, որ մենք համարենք, որ սա պետության սոցիալական պարտավորությունների տիրույթում է, և նա պետք է այդ վնասը ծածկի: Որոշ գործիքներ կարող է, իհարկե, պետությունը կիրառել, բայց վնասի չափերը շատ ավելին են, ամբողջությամբ դրանք հատուցելը չեմ կարծում, թե իրատեսական է»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը