Ինչ էին «խոստացել» Մոսկվայից սեպտեմբերի 3-ի եւ նոյեմբերի 9-ի գիշերը

Ինչ էին «խոստացել» Մոսկվայից սեպտեմբերի 3-ի եւ նոյեմբերի 9-ի գիշերը

Իրադարձային Ipress 2021-05-10 14:05:00 1254
paterazm-0_wDUs6.jpg

iPress.am-Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 9-ին ստորագրել է «Սահմանադրական կարգն ու ինքնիշխանությունը պաշտպանելու մասին» որոշում, որով նախատեսվում է, որ մահափորձի, ահաբեկչության ակտի, արտաքին ագրեսիայի, այլ բռնի գործողությունների հետեւանքով երկրի ղեկավարի մահվան դեպքում բոլոր պետական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք գործում են Անվտանգության Խորհրդի որոշումների համաձայն, որի նիստերը նախագահելու է վարչապետը:

Երկրի տարածքում անհապաղ սահմանվում է արտակարգ կամ ռազմական դրություն, Անվտանգության Խորհրդի որոշումները պարտադիր են բոլորի համար եւ պետք է անհապաղ կատարվեն: Նախագահի որոշումն ուղղված է երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելուն եւ ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից, հայտնել են Բելառուսի նախագահի աշխատակազմից: Լուկաշենկոյի այս որոշումը լուրջ նախապատմություն ունի: Նախագահի ընտրությանը, ըստ հավաստի տեղեկությունների, նրան թունավորելու եւ հեղաշրջում կազմակերպելու փորձ է եղել: Բացի այդ, սպառնացել են նրա ընտանիքին, մասնավորապես՝ որդուն:

Չինաստանը այդ ժամանակ նրան ապաստան է առաջարկել, սակայն Լուկաշենկոն հրաժարվել է, նրան երկար ժամանակ բուժել են չինացի բժիշկները: Երկրորդ մահափորձի մասին հայտնի դարձավ վերջերս, Մոսկվայում ձերբակալվեցին բելառուսցի ընդդիմադիրներ, որոնք ըստ ՌԴ ուժայինների՝ մահափորձ էին նախապատրաստում: Զարմանալի է իհարկե, որ մահափորձը պատրաստում էին Ռուսաստանում, եւ ոչ օրինակ «անիծյալ» Արեւմուտքում: Ապրիլի վերջին նախատեսված էր, որ հայտարարվելու է Ռուսաստանի ու Բելառուսի միասնական պետության, իրականում՝ Բելառուսը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին: Սակայն Պուտին-Լուկաշենկո հանդիպմանը Բելառուսի նախագահը կրկին մերժել է եւ խնդրել հետաձգել այդ որոշումը:

Լուկաշենկոն դիմադրում է Բելառուսի վերացմանը, եւ մի շարք իրադարձություններ նրան օգնեցին հետ կանգնել արդեն գրեթե իրողություն դարձած որոշումից: Մասնավորապես, ԱՄՆ կոշտ հայտարարություններից հետո Ռուսաստանը սառեցրեց Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մտադրությունը, իսկ Արեւելյան Եվրոպայի երկրներում ռուսական գործակալների բացահայտումները զգալի թուլացրել են Մոսկվայի դիրքերը: Բելառուսի անեքսիան Ռուսաստանը դիտարկում է Քյոնիքսբերգի (Կալինինգրադ) հետ ցամաքային սահման ունենալու եւ Մերձբալթյան երկրներին իր ազդեցության տակ վերցնելու համատեքստում:

Դժվար է ասել՝ արդյոք Ուկրաինայից նահանջն ու Բելառուսի անեքսիայի փորձերը վերջնականապես դադարեցվել են: Միեւնույն ժամանակ, այս երկու ուղղություններով ռուսներին պարտադրված նահանջը Մոսկվան «փոխհատուցում» է Հայաստանում: Ուկրաինայի հարցում ԱՄՆ կոշտ սպառնալիքներից ու Բայդենի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից հետո Մոսկվան արդեն ուղիղ, իր դեմքով ինտենսիվացրել է անկանոն պատերազմի մեթոդները Հայաստանի դեմ, դիմելով ամենաստոր սադրանքների:

Լուկաշենկոյի հետ կատարվածը հարց է առաջացնում, թե ինչ են 2013-ի սեպտեմբերի 3-ի գիշերը եւ 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերը «խոստացել» Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին Մոսկվայից: 2013-ի այդ օրը կայացվեց Հայաստանը եվրասիական բլոկին բռնակցելու որոշումը, որն անհրաժեշտ էր Հայաստանի մեկուսացման եւ տնտեսական, անվտանգային, քաղաքական դիվերսիֆիկացիան թույլ չտալու համար: Ռուսաստանը Հայաստանի դեմ սկսում էր «նոր քաղաքականությունը», եւ դա հնարավոր էր միայն Հայաստանի մեկուսացման դեպքում:

Պատերազմ 2020-ը ԵՏՄ-ին բռնակցելու, Թուրքիայի հետ 2014-15-ի համաձայնությունների, ապրիլյան ռազմագործողությունների, Լավրովի պլանի ՌԴ ռազմավարության օղակն էր: Հետպատերազմյա շրջանում Ռուսաստանը Հայաստանի դեմ աննախադեպ հոգեբանական պատերազմ է նախաձեռնել, որի նպատակը երկրի դիմադրունակությունն ու կամքը ընկճելն է: Ռուսաստանը կհրաժարվի Ուկրաինայից էլ, Բելառուսից էլ, սակայն անկախ Հայաստանի գոյությունը Ռուսաստանում դիտարկվում է որպես մահացու սպառնալիք: Լավրովի երեւանյան հայտարարություններից հետո կասկածներ այլեւս չեն մնացել:

Ռուսաստանն արդեն տապալվել է Հայաստանում, Հայաստանի դեմ կիրառվող մեթոդները հոգեվարքի նշաններ են: Իրավիճակը խիստ վտանգավոր է, նկատի ունենալով հետեւանքները: Հայաստանում մանդատի համար գզվռտոցի մեջ մտած «երկբեւեռ ընտրության» մասնակիցները՝ Նիկոլն ու ռուսամերձ շրջանակները, պետք է մի բան հաշվի առնեն. 1921-23 թթ. իրադարձությունները տեղի ունեցան այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն լիովին ռուսական էր, 2013-ից սկսած «նոր քաղաքականությունը» հնարավոր դարձավ, որովհետեւ Հայաստանը մտավ եվրասիական բլոկ, իսկ Հայաստանին ներկայում պարտադրված փաստաթղթերը, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանության վերացումը Մոսկվան փորձելու է «լեգիտիմացնել» նոր, ռուսական «երկբեւեռ» խորհրդարանում:

«Ռուսաստանի հետ լավ լինեինք՝ այսպես չէր լինի, Ռուսաստանի հետ պետք է էլ ավելի խորացնենք հարաբերությունները» եւ նման այլ կենցաղային մակարդակի ապուշությունները լակմուսի թուղթ են քաղաքական ուժերի պարագայում: Հայ ընտրողն իր քվեարկությամբ իրավիճակը փոխելու հնարավորություն ունի:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/10/640577/  

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել