ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպքից առաջ՝ ժամը 21:30-ին, զորամասի հրամանատարի տեղակալը գնացել է դիրքեր. ինչ է պատմում սպանված զինվորների հրամանատարը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպքից առաջ՝ ժամը 21:30-ին, զորամասի հրամանատարի տեղակալը գնացել է դիրքեր. ինչ է պատմում սպանված զինվորների հրամանատարը

Իրադարձային Ipress 2021-08-19 15:26:00 2121
timthumb-4_korbR.jpg

ArmLur.am-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել այսօր մահացած հայտնաբերված զինվորների հրամանատար Արայիկ Մինասյանի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ իրավապահ մարմիններն այս պահի դրությամբ քննություն են իրականացնում հայտնաբերված երեք զինվորների դիերի դեպքի մասով: Այս պահի դրությամբ պարզվել է շատ կարևոր մեկ հանգամանք, ինչն իրավապահներին այս պահին ենթադրել է տալիս, որ զինվորներն իրար են կրակել, կամ նրանց մեկ այլ զինվոր է կրակել ու փախուստի դիմել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեք զինվորներին գտել են դոմիկում, սակայն ուշագրավն այն է, որ զինվորներից մի փոքր հեռու գտնվել է հերթափոխ իրականացնող մեկ այլ ժամկետային զինծառայող, ով ողջ է և որևէ վնասվածք չունի: Ավելին՝ իրավապահները հարցաքննել են նրան: Վերջինս ասել է, որ որևէ կրակոցի ձայն չի լսել: Ստացվում է, եթե հակառակորդը ներխուժած լիներ, ապա հեորթափոխի զինվորը ևս վնասվածք ստացած կլիներ կամ կենդանի չէր լինի, ուստի այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ զինվորների միջև է միջադեպ եղել:

Հիշեցնենք նաև, որ այսօր ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել