Ինչ է կատարվում հայ-ադրբեջանակաան սահմանին. Մանրամասներ

Ինչ է կատարվում հայ-ադրբեջանակաան սահմանին. Մանրամասներ

Իրադարձային Ipress 2021-05-25 21:38:00 3411
adrebejanciner_d75rJ.jpg

iPress.am- Մի քանի օր առաջ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր՝ Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա»-ն չի համապատասխանում իրականությանը:

Ավելին, ՊՆ-ից վստահեցրել էին, որ ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր, և, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին:

Այսօր «Հայաստան» դաշինքի հրավիրած ասուլիսին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը պնդել է իր ավելի վաղ հայտնած տեղեկությունը՝ Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանական զինուժ կա, և, որ պատրաստ է փաստարկներ ներկայացնել: Հակոբյանը նաև նշել է, որ ադրբեջանցիները երկու օր առաջ դարձյալ ընդլայնվել են և՛ երկայնքով, և՛ մի քիչ էլ դեպի Գորայք առաջընթաց են ունեցել:

168.am-ը փորձել է Պաշտպանության նախարարությունից ճշտել՝ ներկա դրությամբ ՀՀ տարածքում ադրբեջանական քանի՞ զինծառայող կա: Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ հստակ թվի չեն տիրապետում, միայն գիտեն՝ 1000-ից ավելի չի: «Նշենք, որ 5 օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականների թիվը 500-600 է:

Դրանից մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 13-ին, Փաշինյանը հայտարարել էր 250 ադրբեջանցի զինվորականների Հայաստանի սահմաններից ներս գտնվելու մասին: Ըստ այդմ՝ Սյունիքի մարզպետի տեղեկությունը՝ 1000-ից ավելի ադրբեջանական զինուժի մասին, միանգամայն տրամաբանական է: Իսկ թե «արգելափակված» ադրբեջանական զինուժն ինչպե՞ս է ավելանում օրերի ընթացքում, ԳՇ-ից և ՊՆ-ից չեն ասում:

Մի բան հստակ է՝ ՀՀ տարածքում, մեր քթի տակ ադրբեջանական զինծառայողներն իրենց վատ չեն զգում, չունեն մատակարարման խնդիր, ինչը երևում է նաև այսօր տարածված տեսանյութերից: Ավելին, ՀՀ տարածքում 13 օր գտնվող ադրբեջանցի զինվորների շարքերում կանայք են ավելացել: Գուցե Աննա Հակոբյանի օրինակով՝ բարոյական աջակցության նպատակո՞վ են ուղարկվել: Իսկ տեսանյութերից երևում է, որ նկարահանումները Սյունիքի մարզի հատվածում են»,-գրում է լրատվամիջոցը: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը