Ի՞նչ է կատարվել Նախիջևանում

Ի՞նչ է կատարվել Նախիջևանում

Իրադարձային Ipress 2020-09-07 13:00:00 951
naxijevn_vixVu.jpg

Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Թուրք-ադրբեջանական համատեղ մարտական կրակով մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժություններին մասնակցելու նպատակով երկու օր առաջ Նախիջևան է այցելել Թուրքիայի զինված ուժերի զամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայի գլխավորած պատվիրակությունը:

Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ երկու երկրների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի ներգրավմամբ Նախիջևանում անցկացվել են թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժությունների առաջին փուլը, որին ներգրավվել է ավելի քան 2600 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մոտ 180 հրթիռային, հրետանային և ականանետային կայանքներ, 18 միավոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ավելի քան 30 միավոր ՀՕՊ միջոցներ և մոտ 320 ավտոմոբիլային տեխնիկա։

Զորավարժություններին ներգրավվել են պաշտպանության նախարարության, պետական անվտանգության ծառայության, պետական սահմանապահ ծառայության, ՆԳՆ ներքին զորքերի և ԱԻՆ-ի զինծառայողները։

ՊԱԾ-ից, ՊՍԾ-ից և ներքին զորքերից հիմնականում մասնակցել են հատուկ նշանակության զորքերը, իսկ ԱԻՆ-ից սակրավորներ և ռադիացիոն, քիմիական պաշտպանության ստորաբաժանումները։ ՊՆ մամլո ծառայության կադրերի ուսումնասիրությամբ հայտնի է դարձել, որ կիրառվել է հետևյալ զինտեխնիկան.

Տանկեր և զրահամեքենաներ.

— Տ-90 տանկեր

— ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ

— ԲՏՐ-82Ա զրահափոխադրիչներ

— ԲՏՐ-70 զրահափոխադրիչներ 

— Cobra ռազմական հետախուզական մեքենաներ

— AIL Storm ռազմական հետախուզական մեքենաներ

— SandCat զարահամեքենաներ Հրետանային միջոցներ, հակատանկային հրթիռային համալիրներ և ծանր հրանետային համակարգեր.

— «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

— «TR-107» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

— «ՏՕՍ-1» համազարկային կրակի ծանր հրանետային համակարգեր — «Խրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրները

— «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ

— «Գիացինտ-Բ» քարշակվող թնդանոթներ

— «Դ-20» թնդանոթ-հաուբիցներ

— «Դ-30» հաուբիցներ

— տարբեր տրամաչափի ականանետներ Հակաօդային պաշտպանության միջոցներ. — «Օսա» զենիթահրթիռային համալիրներ

— «IHASAVAR» կրովի հակադրոնային համակարգեր Ավիացիոն միջոցներ. — «Սու-25» գրոհիչներ — «Մի-17» ռազմատրանսպորտային ուղղաթիռներ Ինժեներական տեխնիկա.

— «ՄՏՈւ-90Մ» տանկային կամրջադիրներ — «ԻՄՌ-3» ինժեներական արգելափակիչ մեքենաներ

— «ԲՌԷՄ-1» զրահապատ նորոգման-տարհանման մեքենաններ Թուրքական զինված ուժերը կիրառել են «Sikorsky UH-70» բազմաֆունկցիոնալ և «ATAK/AH-1W» գրոհային ուղղաթիռներ, «ACV-15» հետևակի մարտական մեքենաներ և «Kirpi» զրահամեքենաներ։ Չնայած ադրբեջանական կողմը հայտարարել է, որ զորավարժություններին ներգրավվել է վերոնշյալ ծավալի զինտեխնիկա, տարածված կադրում երևում է ընդամենը 86 միավոր զինտեխնիկա և 10 միավոր ավիացիոն միջոցներ, որից՝

— 21 միավոր «Տ-90» տանկ, 14 «ԲՄՊ-2», 15 «ԲՏՌ82Ա», 6 «ԲՏՐ-70», 3 «Գրադ» կայան, 2 «Խրիզանտեմա Ս», 2 «ՏՕՍ1», 2 «ՕՍԱ», 4 «SandCat», 4 «Cobra», 1 կամրջադիր, 1- «ԻՄՌ-3», 4 «Մի-17» ուղղաթիռ, 2 «Սու-25» գրոհիչ, Թուրքիայի զինուժի երկուական միավոր «Sikorsky UH-70» և «ATAK/AH-1W» ուղղաթիռներ, 10 միավոր «ACV-14» հետևակի մարտական մեքենա և 1 միավոր Kirpi զրահամեքենա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը