Հյուսիսային պողոտայում երիտասարդ աղջիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

Հյուսիսային պողոտայում երիտասարդ աղջիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

Իրադարձային Ipress 2021-09-17 19:39:00 345
timthumb-2_L2N6N.jpg

iPress.am SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, երիտասարդ աղջիկների  մասնակցությամբ ծեծկռտուք  է տեղի ունեցել Երևանում:  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները  Հյուսիսային պողոտայից  մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 3 երիտասարդ աղջկա:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Ռուզաննա  Մ.-ն,  21-ամյա Զարուհի Դ.-ն, 28-ամյա Անգելինա Հ.-ն:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հյուսիսային պողոտայում նշված անձինք կասկածվում են Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա  Վիկտորիա Հ.-ին ծեծի ենթարկելու մեջ: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վիկտորիա Հ.-ն: Բերման ենթարկված  աղջիկները  հրաժարվել են բացատրություն տալուց, ինչից հետո բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  

Ոստիկանությունն ունի նաև տեղեկություններ, որ Վիկտորիա Հ.-ն է հարձակվել նշված անձանց վրա: Այդ փաստը նույնպես պարզվում է: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը