Ողբերգական դեպք. հրշեջները, մարելով բնակարանում առաջացած կրակը, հայտնաբերել են կնոջ դի

Ողբերգական դեպք. հրշեջները, մարելով բնակարանում առաջացած կրակը, հայտնաբերել են կնոջ դի

Իրադարձային Ipress 2021-02-24 19:08:00 1314
mll_SwhUz.jpg

Այսօր՝ փետրվարի 24-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել  Լոռու մարզում:

Ժամը 17:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ   Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի  11 հասցեում հրդեհ է բռնկվել

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Փրկարարները  քաղաքացիների օգնությամբ մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են  59-ամյա Մարինե Գոգինյանի այրված դին:

Նշված վայրից հիվանդանոց են տեղափոխվել  36-ամյա Կարեն Աղաջանյանն ու  34-ամյա Կարինե Աղաջանյանը:

 Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները աղբյուրի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ օպերատիվ են գործել և՛ հրշեջները, և՛ Վանաձորի հիվանդանոցի  բժիշկները;  

Վերջիններս մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը