Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում.ՖՈՏՈ

Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում.ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2020-06-27 20:23:00 564
gdd_urudY.jpg

Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ Իրավիճակների Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը պայքարում են Երևան քաղաքի Հրազդանի կիճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ առաջացած խոշոր հրդեհի դեմ:

Հրշեջները մի քանի ուղղություններով են պայքարում կրակի դեմ և նրանց աշխատանքը բավականին բարդանում է քամու պատճառով: Այս պահին հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակի օջախները, սակայն շատ տեղերում, քանի որ հսկայական ժայռաբեկորներ են, հնարավոր չէ ավտոմեքենաներով մոտենալ ու ստիպված հրշեջները որոշ հատվածներում մոտ 1 կմ ոտքով են մոտենում՝ իրենց հետ տանելով նաև հրդեհաշիջման համար անհրաժեշտ պարագաները,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Տեղում աշխատանքները ղեկավարում է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գրիգորյանը:

Աշխատանքներին էլ օնլայն եղանակով հետևում է Արտակարգ Իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու Փրկարար ծառայության տնօրեն, Փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Աղբյուրը հայտնում է նաև, որ որոշ տեղերում հրշեջները վտանգում են իրենց կյանքը, որպեսզի մոտենան կրակ օջախներին: Ճիշտ է, հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ-1, սակայն հրշեջներին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել ու այս պահին իրականացվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի նոր օջախներ հայտնաբերելու ուղղությամբ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը