Գլխի մասում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Գլխի մասում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Իրադարձային Ipress 2020-11-16 21:58:00 4023
bbbd_F3Z9d.jpg

Երեկ՝ նոյեմբերի 15-ին մահացել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խմբի կողմից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 54-ամյա Արմեն Կ.-ն:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Մազյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իր տանից, իսկ դեպքի վայրում էլ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված մի քանի փամփուշտով,այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել մի քաղաքացի: Նշված հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ այդ քաղաքացին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և հիվանդանոց է տեղափոխվել Չարբախ թաղամասից:

Նա 54-ամյա Արմեն Կ.-ն է, ում հրազենային վնասվածքով հարազատները հայտնաբերել էին տան պատշգամբում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը