ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը Հրայր Ազիզբեկյանն էր. ՖՈՏՈ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը Հրայր Ազիզբեկյանն էր. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2020-07-28 11:30:00 1707
vtarner-1_S0-5Q.jpg

Հուլիսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաերթ-ավտովթարի հետևանքով մահացած 37-այա Հրայր Ազիզբեկյանն աշխատում էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտութունների ինստիտուտի նյութական ալիքների, ֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող, գիտական ճարտարագիտական խմբի ղեկավար էր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ով դեռ շատ անելիքներ ու նպատակներ ուներ գիտության ասպարեզում և որ ամենակարևորն էր՝ թե հարաազատների, թե ընկերների ու գործընկերների շրջապատում համարվում էր Հայաստանը սիրող, հայի հոգսերով ապրող քաղաքացի ու մտավորական։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող, հուլիսի 26-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում բախվել էին Քաղսի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հուսիկ Խաչատրյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հրայր Ազիզբեկյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով տուժածներ չէին եղել, և դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել էին նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված վթարը արձանագրելուց հետո ճանապարհային ոստիկաններն ու ԱՊՊԱ գործակալը հեռացել էին դեպքի վայրից, և վարորդները, մինչ փորձել էին ավտոմեքենաները հեռացնել դեպքի վայրից, որոշ ժամանակ անց Հրազդան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած Nissan Fuga մանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել «07» և Nissan մակնիշի ավտոմեքենաների միջև գտնվող Հ. Ազիզբեկյանին, ով տեղում մահացել էր, իսկ վթարի վայրում գտնվող Քաղսի գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Հենրիկ Վարդանյանին ու 40-ամյա Արմեն Վարդանյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ս. Բագատյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզայիյն քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Դավթյանի գլխավորութամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը