Հրատապ. կրկին կրակոցներ Երևանում

Հրատապ. կրկին կրակոցներ Երևանում

Իրադարձային Ipress 2021-06-21 22:58:00 723
bett_yywSx.jpg

iPress.am- Այսօր՝ հունիսի 21-ին,  կրակոցներ են հնչել Երևանում:

ժամը  21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ  Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին  հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ  են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության  բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ:

Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Փաստի առթիվ Ս. Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերաստիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու  ուղղությամբ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը; Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի  պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը