ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հրամանատարը Տարոնիս ջոկին տարել ա Շուշի ու փախել ամսի 7-ին, երբ Շուշին արդեն մեր վերահսկողության տակ չէր»

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հրամանատարը Տարոնիս ջոկին տարել ա Շուշի ու փախել ամսի 7-ին, երբ Շուշին արդեն մեր վերահսկողության տակ չէր»

Բանակ Ipress 2021-02-23 15:49:00 1386
shushi-taron_xZJON.jpg

Forrights.am- «Ամսի 6-ին ժամը 10 անց կես եմ խոսել հետը, ասում էր՝ Հադրութում եմ, չեմ կարա շատ խոսեմ։ Հետո իմացանք, որ Աղդամի՝ Խնդրստան գյուղն են տարել իմ երեխուն, ապա տեղափոխել Շուշիի մատույցներ՝ գերեզմանների փողոցն ու փախել։ Հրամանատարը՝ Ներսես էր անունը, թողել էր ու ասել ՝ դուք ձեր ճակատագիրն ընտրեք։ 18-19 տարեկան երեխեքին ձգել են մի կողմ ու փախել, բոլորը զոհվել են․․․ամսի 7-ին, երբ ըստ ՊՆ-ի, Շուշին էլ արդեն մեր վերահսկողության տակ չէր, ո՞նց են կարողացել, ո՞նց ա խղճներին նստել․․․Ասում են, փախնելու ժամանակ էդ հրամանատարն էլ ա զոհվել․ Աստված չի կամեցել, որ երեխեքին մսաղացի մեջ լցնողը ողջ մնա»,- արցունքն աչքերին Forrights-ին պատմում է զոհված զինծառայող Տարոն Ներսիսյանի մայրը՝ տիկին Կարինեն։

21-ամյա Տարոնը մեկն էր այն զինծառայողներից, ով նոյեմբերի 6-ին զոհվեց Շուշիի մատույցներում։ Ընդամենը մեկ ամիս առաջ զորակոչված տղան ծառայության էր անցել Հադրութում, ապա վրա հասած պատերազմի պատճառով՝ տեղափոխվել առաջնագիծ։

Մարիամն ամբողջ կյանքում միայնակ է մեծացրել մինուճար որդուն, մինչ օրս տիկնոջ համար շատ ցավալի և անհավատալի է Տարոնի մահը․

«Իմ երեխեն զորակոչվեց ոչ թե ինքնակամ, այլ օգոստոսի 28-ին բռնի առևանգվեց ռազմական ոստիկանության կողմից, իսկ 5 օր հետո՝ տուղարկվեց Ղարաբաղ․․․Ես չկարողացա երեխուս տեսնել, իրենք ինձնից տարան ու ոչ մի հնարավորություն չտվեցին տեսնելու Տարոնիս։ Տարան ու էլ հետ չեկավ երեխես․․․Թանկ պահեցի, էժան թաղեցին»։

Պատերազմի ընթացքում մայր ու որդի մշտական կապի մեջ են եղել, թեև Տարոնը հստակ ոչինչ չի ասել, բայց տիկին Մարիամի համար բավական էր միայն այն, որ որդու ձայնն է լսում։ Նոյեմբերի 6-ին Տարոնից վերջին հեռախոսազանգը եկավ․․․

«Երեխես մենակ հույս էր տալիս, թե՝ մա՛մ ջան, լավ եղի, քեզ ձիգ պահի, հլը պետք ա գամ տուն առնեմ, որ իրար հետ ապրենք»։

Մոր խոսքով՝ ըստ ականատեսների, որդին իր հետ ծառայող վեցին «Գրադ»-ի պայթյունից փախցրել և գերեզմանների քարերում է թաքցրել, ապա գնացել՝ մյուսների հետևից, սակայն․․․այդպես էլ չի վերադարձել։

Տղայի զոհվելու լուրը հարազատներին պաշտոնապես հայտնել են նոյեմբերի 9-ին։ Պատերազմն ավարտվելու օրը տիկին Մարիամը զանգահարել է Պաշտպանության նախարարություն, ապա ԴՆԹ անալիզ հանձնել, սակայն որդու մասին հստակ պատասխան է ստացել նոյեմբերի 17-ին․

«Էդ օրն ուզում էինք գնայինք Ստեփանակերտ, զանգեցին ասեցին՝ մի՛ գնացեք, Ձեր որդուն ման եկեք Սևանի մորգում, կես ժամ չանցած էլի զանգեցին, թե՝ Տարոնն արդեն Մեծամորում ա։ Հենց առաջին մեքենայի մեջ գտանք երեխուս․․․խալով ու կրծքի դաջվածքով։ Դեմքով անճանաչելի չէր, բայց աջ ոտքն ու ձախ թևը կտրված էր։ Բայց ես համաձայն եմ՝ թող հաշմանդամ լիներ, կուրացած, բայց ողջ լիներ, շնչեր, իր ներկայությունով լցներ շուրջս։ Դատարկ եմ առանց երեխուս, մենակ․․․»։

Որդու զոհվելուց օրեր անց Մարիամը՝ որպես հուղարկավորության ծախս, ստանում է 700․000 ՀՀ դրամ, մնացած գումարը խոստանում են փոխանցել առաջիկա օրերին։ Երեք ամիս անց այս խնդրով որևէ տեղաշարժ չկա։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը մեղքը գցում է Սոցապ նախարարության վրա, վերջինս՝ հիմնադրամի։

Որդեկորույս մոր համար գումարը սփսփանք չի հանդիսանում, ուղղակի այն անհրաժեշտություն է՝ համատարած խառնաշփոթի մեջ․

«Երեխուս գերեզմանն եմ ուզում գնամ, բայց չունեմ հնարավորություն։ Մի քանի հազար տվեցին ու կարծես բավարարվեցին դրանով, բայց չէ՞ որ իմ երեխեն շան թուլա չի, ես ինչի՞ չեմ կարա իմ երեխու համար ծաղիկ առնեմ, որ արհեստական պետք ա դնենք էսօր նկարի կողքը։ Երեք ամիս ա ասում են՝ համբերեք, սպասեք, կարող ա մի ամսից լինի, կարող ա՝ երեք, բայց ես մայր եմ, ով չի կարողանում պարզ երեսով այցելի որդու գերեզմանին։ Փետրվարի 5-ին զանգում են՝ բա ներող կլինեք, մոտակա օրերին կստանաք, ու դրանից հետո էլ ոչ մի բան․․․»։

ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերաններ հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը Forrights-ի հետ զրույցում պարզաբանեց, որ զոհված յուրաքանչյուր զինծառայողի համար հատուկ ընթացակարգ է սահմանվում և հավաքվում անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Տարոն Ներսիսյանի փաթեթը դեռ 20 օր առաջ է պատրաստվել և ուղարկվել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»։

Վերջինիս լրատվական բաժնի պատասխանատուն նշեց, որ տիկին Մարիամի սոցիալական շատ վատ պայմանները հաշվի առնելով, ավելի հետևողական և արագ կկազմակերպեն դրամական փոխանցումը։

53-ամյա կինն այս պահին իր կողքին միայն քույր ունի (աղջիկն ամուսնացած է և ապրում է իրեից հեռու), ում կիսախարխուլ բնակարան է տեղափոխվել այս տարվա սկզբին․ Էջմիածնում որդու հետ վարձով ապրող տիկին Մարիամին տանից վտարեցին Տարոնի զոհվելուց երկու ամիս անց՝ անվճարունակ լինելու պատճառաբանությամբ։ Կինը նաև քաղցկեղ ունի, որի բուժմանն արդեն ուշադրություն դարձնելու ուժ էլ չունի․

«Ես իմ երեխուն եմ ուզում, իրեն սպասում եմ, գիտեմ, որ չկա, բայց դեռ փնտրում ու սպասում եմ․․․»։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն