ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի փեսայի վերաբերյալ

ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի փեսայի վերաբերյալ

Իրավունք Ipress 2020-06-16 18:41:00 858
nloo_zYKe0.jpg

Աբովյանի նախկին քաղաքապետը եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին պաշտոնյան պետությանը եւ Աբովյան համայնքին պատճառել են շուրջ 295 մլն ՀՀ դրամի գույքային վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Այս մասին հայտնում են ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։

Նշենք, որ խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսայի մասին է՝ Կարապետ Գուլոյանի։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ 2014թ.-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դերենիկ Գեւորգյանի եւ Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանի դիտավորյալ գործողությունների հետեւանքով առանց համապատասխան ընթացակարգերի ապօրինի կերպով փոփոխվել է Աբովյան համայնքին պատկանող` 295.470.000 ՀՀ դրամ արժողությամբ 10,05 հա հողատարածքի նպատակային նշանակությունը, եւ այն ձեւական աճուրդի միջոցով օտարվել է ընդամենը 712.400 ՀՀ դրամով:

Ըստ մեղադրանքի` հիշյալ հողատարածքը ՀՀ կառավարության որոշմամբ փոխանցվել է Աբովյան համայնքին` որպես բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածք, որի 1 հեկտարի կադաստրային արժեքը 2014 թվականին կազմել է 29.400.000 ՀՀ դրամ: Այդ ժամանակահատվածում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կոտայքի մարզային ստորաբաժանումը ղեկավարած Դերենիկ Գեւորգյանը տվյալ հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումի եւ հողամասի նպատակային նշանակության փոփոխության համապատասխան ընթացակարգերի, ինչպես նաեւ դրական եզրակացության բացակայության պայմաններում հանձնարարել է կադաստրային քարտեզում վերը նշված հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակությունից փոխել գյուղատնտեսականի: Այսինքն` Դերենիկ Գեւորգյանը կատարել է այնպիսի դիտավորյալ գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորություններից:

Այնուհետեւ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի առաջարկով Աբովյանի քաղաքային համայնքի կողմից որոշում է կայացվել վերը նշված հողատարածքը աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 67.500 ՀՀ դրամով` 29.400.000 ՀՀ դրամի փոխարեն: Աճուրդի կայացման համար անհրաժեշտ մեկից ավելի մասնակիցների մասնակցությունն ապահովելու նպատակով ձեւակերպվել  է երկրորդ մասնակցի տվյալներով աճուրդի կեղծ հայտ եւ կատարվել մասնակցության համար ձեւական վճարումներ: Դրանից հետո Կարապետ Գուլոյանը, իր համար նախընտրելի մասնակցին աճուրդում հաղթող ճանաչելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական լիազորություններն օգտագործելով համայնքի շահերին հակառակ, երկրորդ մասնակցի անվամբ աճուրդի կեղծ հայտ ձեւակերպելու, սակայն աճուրդին փաստացի մեկ մասնակցի մասնակցության պայմաններում աճուրդը համարել է կայացած, որի վերաբերյալ հաստատել է համապատասխան արձանագրություն: Այդ հիմքով 2014 թվականի հուլիսի 21-ին 295.470.000 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող վերը նշված հողատարածքն ընդամենը 712.400 ՀՀ դրամով օտարվել է, փաստորեն, ձեւական աճուրդում հաղթող ճանաչված ընկերությանը:

Նշված գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության եւ Աբովյան համայնքի օրինական շահերին, այդ թվում` անհարկի միջամտությամբ ձեւափոխվել է Աբովյան համայնքի հողերի օգտագործման սխեման եւ հողային հաշվեկշիռը, իսկ հողի նպատակային նշանակությունն անհիմն փոփոխելու պատճառով իրականում բարձր արժեք ունեցող հողատարածքը փաստացի մեկ մասնակից ունեցող ձեւական աճուրդի միջոցով օտարվել է որպես գյուղատնտեսական նշանակության հողամաս, որի հետեւանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 294.757.600 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դերենիկ Գեւորգյանը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով: Կարապետ Գուլոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հանցագործությամբ պատճառված 294.757.600 ՀՀ դրամի գույքային վնասը մեղադրյալներ Դերենիկ Գեւորգյանի եւ Կարապետ Գուլոյանի կողմից 16.06.2020թ.-ին ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:

Նախաքննությունը շարունակվում է:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել