Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք առաջադրվեց. ինչ հանցանք է գործել նա

Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք առաջադրվեց. ինչ հանցանք է գործել նա

Իրավունք Ipress 2020-07-04 13:57:00 1011
hovik-aghazaryan_t1MYE.jpg

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու՝ Իվան Աղազարյանի վթարի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին ասված է Դատական տեղեկատվական համակարգում:

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին:

Իվան Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 5-ին' ժամը 13:30-ից 14:30 ընկած ժամանակահատվածում, իրեն սեփականության իրավունքով պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի պողոտայում երթևելելի գոտով 15-20 կմ/ժ արագությամբ կատարել է հետընթաց, որի ժամանակ թույլ է տվել ՃԵԿ 48-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է' հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես' ավտոմեքենայի հետևում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը:

Հետընթացով անցնելով որոշակի տարածություն' ավտոմեքենայի հետևի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտն Ա.Կ.-ին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը սահմանում է պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իվան Աղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը