Հոկտեմբերի 1-ից զանգվածային ստուգումներ եւ արտաքսումներ են սպասվում

Իրադարձային Ipress 2021-09-27 20:43:00 918
Հետևեք մեզ՝ Telegram-ում
artaqsum_AQgFu.jpg
Поделиться
Класс
Send

Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից կոշտ քայլեր կձեռնարկվեն երկրի տարածքում անօրինական գտնվող օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

Նրա խոսքով՝ Covid-ի համավարակով պայմանավորված՝ մի քանի անգամ երկարացրեցին անօրինական գտնվելը ՌԴ-ում։ Եվ հիմա նոր ժամկետ է սահմանվել հոկտեմբերի մեկը։ «Հիմա ժամկետ են տալիս օտարերկրացիներին, որ մինչև սեպտեմբերի 30-ն օրինականացնում եք ձեր գտնվելը, իսկ դա միգրացիոն հաշվառումն է կամ օրինական աշխատանք, թույլատրական բնույթի որևէ փաստաթուղթ ունենալը։ Հակառակ դեպքում արդեն հոկտեմբերի 1-ից սկսեն արտաքսումներ ու մասսայական ստուգումներ աշխատանքի վայրերում, որպեսզի տեսնեն՝ օրինական են աշխատում, թե ոչ, և մասսայական ստուգումների կենթարկվեն իրենց ռեեստրում գրանցված ու միգրացիոն հաշվառման կանգնած անձանց բնակության վայրերում»,- ասաց նա։

Բեժանյանի խոսքով՝ պատիժը արտաքսման տեսքով է լինելու։ Ըստ նրա՝ զանգվածային արտաքսումներ են սպասվում։ Նույնը վերաբերում է օտարերկրացիների համար նախատեսված կալանավայրերում գտնվողներին։ «Այսինքն՝ սա վերաբերում է բոլորին՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից։ Օտարերկրացիները հնարավոր բոլոր տարբերակներով պետք է օրինականացնեն ՌԴ-ում իրենց գտնվելը»,- հավելեց Բեժանյանը։

Անդրադառնալով ՌԴ-ում գտնվող հայ միգրանտներին՝ Տաթևիկ Բեժանյանն ասաց, որ հատկապես լուրջ վտանգ է սպառնում անձանց, ովքեր անօրինական սահմանահատում են իրականացրել Covid-ի շրջանում։ «Այսինքն՝ նրանք այն անձինք են, ովքեր մեկնել են Բելառուս, այնտեղից ցամաքային ճանապարհով մտել են Ռուսաստանի Դաշնություն։ Իրենք սովորաբար կեղծ միգրացիոն հաշվառումներ են գնում, այսպես ասած, մետրոյի տակից, որը ՌԴ որևէ գերատեսչության բազայում չի երևում։ Եվ այդ մարդկանց կսպառնա 3-6 տարվա ազատազրկում։ Դրա համար իրենք արագ պետք է լքեն ՌԴ տարածքը և ցանկալի է այն ճանապարհով, որով գնացել են։ Այս խմբի մարդկանց համար լավագույն դեպքում կլինի արտաքսում, բայց հնարավոր է, որ կլինի ազատազրկում»,- նշեց նա։

Ռուսաստանում միգրանտներն աշխատում են տարբեր ոլորտներում, հատկապես շինարարությունում։ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից ստուգումներ կլինեն այն բոլոր ոլորտներում, որտեղ աշխատում են օտարերկրացիներ։ «Եթե չեմ սխալվում՝ արդեն և Ներքին գործերի նախարարությանը, և Միգրացիոն ծառայությանը, և անվտանգության մարմնին համատեղ հրահանգ է իջեցվել, որպեսզի ամսի մեկից համատեղ մասսայական ստուգումներն սկսվեն»,- հավելեց նա։

Նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանից աշխատանքային միգրանտների մեծ հոսք է եղել դեպի Ռուսաստան։ «Ես հույս ունեմ, որ նրանց հիմնական մասն առնվազն օրինական է գտնվում Ռուսաստանում։ Ես հիմա կդժվարանամ անօրինական միգրանտների որևէ թվային տվյալ ներկայացնել, կարծում եմ՝ այս պահին որևէ մեկը չի տիրապետում այդ տվյալներին։ Հունիս ամսվա դրությամբ ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գառավոյը հայտնում էր ՀՀ 61 հազար քաղաքացիների մասին։ Ես կարծում եմ՝ այդ թիվն ավելի շատ է։ Եթե այդ մասսայական արտաքսումներն սկսվեն, այո, թվերը մեծ կլինեն մինչև տարեվերջ։ Մինչև հոկտեմբերի 1-ը մի քանի օր կա, և ես խորհուրդ եմ տալիս մեր հայրենակիցներին՝ կամ օրինականցնել իրենց կարգավիճակը, կամ կամավոր դուրս գան ՌԴ տարածքից, որ արտաքսում չունենան»,- նշեց Բեժանյանը։

Поделиться
Класс
Send
kangateswm_sGObB.png

Զգոն եղեք, թևակոխում ենք կրիմինալ շրջան.Աստղահոգեբանի բացառիկ կանխատեսումը

inqnatir_WWo-2.jpg

ՀՐԱՏԱՊ. Ողբերգական ավիավթար. կան բազմաթիվ զոհեր Video

geriner-en-veradarnum_qF39Q.jpg

Ինչպես հայ գերիները վերադարձան Հայաստան. Տեսանյութ

geriner_-ctVm.jpg

Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները

geri_G0L2k.jpg

Բաքվից Երեւան հայ ռազմագերիների նոր խումբ է տեղափոխվում

kanye-west_ou7HF.jpg

Քանյե Ուեսթը վախեցրել է երկրպագուներին (լուսանկարներ)

hasmik-karapetyan_bZBxb.jpg

Ժողովուրդ օգնեք ինձ.ինչու է եթերում արտասվում Հասմիկ Կարապետյանը VIDEO

anahit-hayko_ZOUvz.jpg

Ես Անահիտին սիրելու եմ մինչև կյանք վերջ. Հայկոյի այս մտքերից չեք կարող չհուզվել (տեսանյութ)

bayraktar-1_jqhro.jpg

Թուրքիան թաքցնում է Բայրաքթարի մահվան իրական պատճառը. Հայտնի է՝ ինչու

the-squid-game_L1AQ5.jpg

Անգլիայում իշխանությունները ծնողներին կոչ են արել երեխաներին թույլ չտալ դիտել «Կաղամարի խաղը» սերիալը

geriner-en-veradarnum_ZfZJx.jpg

Գերիների նոր խումբ է վերադառնալու. Մանրամասներ

bayraqtar_mKds2.jpg

Մահացել է հայ ազգի ամենամեծ թշնամիներից մեկը, որի պատճառով հազարավոր զոհեր ունեցանք

hrach-qeshishyan_xS-Ul.png

Էն ժամանակ երջանիկ էինք. առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ Հրաչ Քեշիշյանի գրառումը Հայկոյի մասին

rus-kanayq_5xncC.jpg

Պետդումայի պատգամավորը կոչ է արել արգելել չամուսնացած ռուս կանանց այցելել Թուրքիա

marinka_XuHz7.png

Մարինկա Խաչատրյանի նախկին նշանածը ներկայացրել է իր իդեալին. սա տեսնել է պետք (տեսանյութ)

aran-abovyan_fGrHI.jpg

«Բոլորիս համար ունեմ հետաքրքիր լուր». Արման Աբովյան

vano_WM5-B.png

Որտեղ կհուղարկավորեն Վանո Սիրադեղյանին

putin-talib_o1f6n.jpg

Թալիբները պատասխանել են Պուտինին

h_YorCz.png

Մի շարք համայնքներում ՔՊ-ն պարտվել է․ արդյունքներ

qve_97FPR.jpg

Հայտնի են Տեղ խոշորացված համայնքի նախնական արդյունքները

balasanyan-gyumri_DmllD.jpg

Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը

gyumri_YDF7M.jpg

Գյումրիի նախնական արդյունքները 77 տեղամասերից

qp-akan_w5kW9.jpg

Դիլիջանում հաղթեց ՔՊ-ն

balasanyan_T0ERX.jpg

«Բալասանյան» դաշինքն առաջատար է

qp_8vjkT.jpg

Գյումրիում ՔՊ-ն ևս պարտվում է. ՖՈՏՈ

Իրադարձային 20811

Մահացել է հայ ազգի ամենամեծ թշնամիներից մեկը, որի պատճառով հազարավոր զոհեր ունեցանք

Բանակ 15282

Սահմանային իրավիճակը լարվել է, հայկական կողմը վիրավորներ ունի․ ահազանգում է Սյուզի Բադոյանը

Իրադարձային 11118

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 տասնյակից ավելի բուժաշխատողներ կտեղափոխվեն բանտեր

Իրադարձային 10470

Երեխաների աչքի առաջ քաշքշելով և գետնին պառկեցնելով բերման են ենթարկել նրանց հորը. 18+

Բանակ 7704

ՊԲ-ն շտապ հայտարարություն տարածեց

Բանակ 6399

Աշոտ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որն արված է պատերազմի ժամանակ (Video)

Հասարակական 5643

Վարդենիսին ուշադիր եղեք, այնտեղից են փորձելու հարձակվել

Իրադարձային 5361

Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. Հայկ Մամիջանյան

Հասարակական 4506

ՀՐԱՏԱՊ՝ Դիրքում վիրավոր զինվոր կա, ում չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել. Դանիելյան

Բանակ 4215

Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ