ՀՀ-ն այլևս զինվոր չի ուղարկելու Արցախ

ՀՀ-ն այլևս զինվոր չի ուղարկելու Արցախ

Բանակ Ipress 2020-12-30 13:30:00 7452
hh-zinvor-arcax_bCyL4.jpg

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  Փաստորեն ՀՀ-ն այլևս զինվոր չի ուղարկելու Արցախ․․․

Արցախից վերադառնալիս նկատում էի, որ ՀՀ-ից զինծառայողներ մտնում են Ստեփանակերտ։

Երկու օր անց՝ դեկտեմբերի 29-ին, արդեն լուր եկավ, որ Բերձորի մոտից ՀՀ ժամկետային զինծառայողներին արգելում են մտնել Արցախ։ Մարդկանց մեջ էլ տարածում են, թե ռուսները թույլ չեն տալիս։

Պարզվում է, ՀՀ-ն այլևս չի լինելու Արցախի անվտանգության երաշխավորը։ Թուրքիայի պահանջն է։ Այսինքն Արցախի հայերը պետք է հույսը միայն իրենց վրա դնեն։

Իսկ այդ դեպքում Արցախի ՊԲ-ն ունենալու է ոչ թե 25-30 հազար, այլ 5000-ի մոտ զինվոր։ Կարո՞ղ են արդյոք այդքան զինվորները պաշտպանել Արցախի ծվատված սահմանները։ Իհարկե, չեմ խոսի կուլիսային խութերի մասին։ Չեմ խոսի այն մասին, թե ինչպես են ՀՀ-ից զինվորները հասնելու Արցախ, կամ ինչպես են մերոնք մտածում, թե շատ խելացի են ու հերթական զիջմամբ խաբելու են թշնամուն։

Գիտեմ, որ Արցախը կհաղթահարի այս ճգնաժամն էլ և ՌԴ-ի օգնությամբ կստեղծի սեփական զինված ուժերը։ Դա առաջին հերթին ՌԴ-ին է ձեռնտու։

Բայց ՀՀ իշխանությունը և ՀՀ բնակչությունը պետք է, ի վերջո, գիտակցի մեկ պարզ ճշմարտություն՝ եթե ՀՀ-ից զինվոր չմեկնի Արցախի տարածքը պաշտպանելու, կարճ ժամանակ անց մեր հայրենիքի այդ հատվածը վերջնականապես կկտրվի մեզնից, կդառնա առանձին միավոր, իսկ տասնամյակներ անց մենք կունենանք հայկական ծագմամբ հերթական ազգը։ Մենք ենք մեր ձեռքով մեր եղբայրներին հեռացնում մեզնից։

Նյութի աղբյուր՝ facebook.com/nhokhikyan  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը