ՀՀ բոլոր ղեկավարները մինչ այժմ ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու համար դիմում են հնարավոր և անհնար բոլոր միջոցներին. Արկադի Գրիգորյան

ՀՀ բոլոր ղեկավարները մինչ այժմ ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու համար դիմում են հնարավոր և անհնար բոլոր միջոցներին. Արկադի Գրիգորյան

Բանակ Ipress 2020-06-02 14:11:00 402
zenq_5vtEg.jpg

Արկադի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հայաստանի հանրապետության բոլոր ղեկավարները մինչ այժմ, մեր Զինված ՈՒժերի ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու համար արդեն քառորդ դարից ավել է դիմում են հնարավոր և անհնար բոլոր միջոցներին, պատճառները պարզ են.
•
մենք շրջափակման մեջ ենք,
•
մեզ ամեն մի պետություն զենք չի վաճառում,
•
մենք մշտապես չունենք այն ցանկալի գումարի չափը որպեսզի կարողանանք ամեն զենք վաճառողի հետ բանակցել:
Եկեք նորից ֆիքսենք, պետություն գտնվում է պատերազմի մեջ, արդյոք տեղին է նման պարագայում բացել խաղաքարտեր ի լուր աշխարհի և մեր ոխերիմ հարևանների, որոնք վերաբերում են ՀՀ–ի համար կենսական նշանակության հարցերի՝ մասնավորապես ռազմամթերքի ձեռքբերմանը, լինի օրինական, թե անգամ անօրեն ճանապարհով: Մի քանի օրինաչափություններ զենքի շուկայի, նրա հետ փոխկապակցված անձանց և իհարկե մեր մասին.
•
զեքի առք ու վաճառքով զբաղվողները հրեշտակներ չեն,
•
զեքի առք ու վաճառքում բոլոր ժամանակներում և երկրներում լինում են մութ էջեր,
•
այս ծանր շրջափակման վիճակում ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման հարցը վտանգելը մինչև այժմ արել են ադրբեջանցիները, բազում անգամներ փակելով Հայաստան զենք ներկրողների ճանապարհները, ու էլի փակել են նույն մութ մեթոդներով,
•
օֆշորային ընկերությունները նրա համար են, որպեսզի շրջանցեն/խուսափեն սահմանափակումներից (գիտենք, որ ԱՄՆ-ը շատ ռուսական ընկերությունների թողել սանկցիաների տակ), առանց այդ օֆշորների հնարավոր չէ արգելքների տակ գտնվող երկրից զենք ու զինամթերք բերվի Հայաստան,
Օրերս մի անուն, ազգանուն է շրջանառվում՝ Գալստյան Դավիթ, ներկայիս տնտեսաքաղաքական և համաճարակային շրջափակման պայմաններում նրան “մեղադրում են” ԱՊՀ պետություններից մեր ԶՈՒ-ի համար ոչ “սուրբ մեթոդներով” զենք մատակարարելու մեջ:
Ինչ գիտենք նրա կատարած աշխատանքներից, որը կարող ենք ծանոթանալ բաց աղբյուրներից. • զենքի մատակարարման հարց է լուծում ՀՀ ԶՈՒ համար, այո լուծում է և ինչպես նշեցինք դա չի կարող լինել մաքրամաքուր ձևերով,
•
Գալստյան Դավիթը զենքի առևտուր անում է ոչ միայն Հայաստանի համար, աշխարհագրությունը շատ մեծ է, և բնականաբար այդտեղ ևս ամեն ինչ մաքրամաքուր չէ, բայց այդ ամենը Հայաստնին չի առնչվում առհասարակ, և այս նյութերը ուղղակի մանիպուլյատիվ օգտագործվում է թե իբր Հայաստանին ներքաշում են և այլն և այլն
• ուղղակի չի կարող նա ՌԴ-ից զենք առնել և երրորդ, չորրորդ պետության արտահանել, ՌԴ-ն դա չէր ների և անձայն ու հարթ չէր անցնի, հաստատ հայաստանյան լրատվականներով չէ որ մենք դրա մասին կիմանայինք, նման բաների աղմուկն ու հետևանքերը այլ մակարդակով են լինում,
•
հարվածում ենք մի մարդու, ով ՀՀ-ում զրոյից ռազմարդյունաբերական ձեռնարկություն է ստեղծում....»

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը