Անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանվորդին և դիմել փախուստի․ հեծանվորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈ

Անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանվորդին և դիմել փախուստի․ հեծանվորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2020-08-25 15:51:00 2418
d4105406fbc568d62260df9623b3125e_ov7b-.jpg

Այսօր, օգոստոսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 39 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հեծանվորդին և, նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով հեծանվով է եղել, շպրտվել է երթևեկելի գոտուց դեպի ջրափոսի մեջ և տեղում մահացել։

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը։ Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սասուն Զոհրաբյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող Ս․ Զորհրաբյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը