Երեւանում այսօր վերջին հրաժեշտն են տալիս երգիչ Հայկոյին։
Նրան վերջին անգամ տեսնելու են եկել հարազատները, ընկերները և երկրպագուները:
Ընկերների շարքում են նաև Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն, Ավետ Բարսեղյանը, Սոֆի Մխեյանը, Հրաչ Քեշիշյանը. նրանք չեն կարողացել զսպել իրենց արցունքները: ՀՀ վաստակավոր արտիստը կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին:


