Հայտնի է վրաերթից մահացած 29-ամյա հղի կնոջ ինքնությունը

Հայտնի է վրաերթից մահացած 29-ամյա հղի կնոջ ինքնությունը

Իրադարձային Ipress 2022-04-27 00:15:00 8655
hxi-kin-vraert_FD2Z9.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության  բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանում Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի և վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարուցված քրգործի շրջանակում պարզվել է՝ Toyota Prado-ն վարել է Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանը, իսկ վրաերթի հետևանքով մահացածը Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Սոնա Մնացականյանն էր:

Քննիչի հանձնարարականով ոստիկանական համարանիշներով Toyota Prado-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Նավասարդյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտում՝ որպես հրամանատար, կոչումով մայոր է, իսկ մահացածը ոչ մի մասնակցություն և առնչություն չի ունեցել Երևանում տեղի ունեցող ցույցերին, բողոքի ակցիաների և ճանապարհ փակելու հետ:

Քննիչի որոշմամբ վրաերթ կատարողը ձերբակալվել է:​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ ապրիլի 26-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Պարոնյան–Լեո փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել երիտասարդ հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել էր:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից  տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի,  բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով  քննիչներ Մանվել Մուրադյանի, Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:

Ըստ  էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած հայտարարությունների՝  վրաերթը կատարվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին  ուղեկցող ավտոմեքենայի կողմից; 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը