Հայտնի է՝ ուր էր շտապում Փաշինյանը՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելիս

Հայտնի է՝ ուր էր շտապում Փաշինյանը՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելիս

Իրադարձային Ipress 2022-04-28 12:30:00 1827
pashinyani-sharasyun-vtar_N0d-8.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապելիս է եղել ԱԺ՝ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկով սլացող ավտոշարասյունը, որի հենց առաջին մեքենան հղի կնոջը մահացու վրաերթի էր ենթարկել, նրան ուղեկցում է դեպի ԱԺ` իր խմբակցության հետ հանդիպման:

Հիշեցնենք, որ վրաերթի հետեւանքով մահացածը 29-ամյա հղի Սոնա Մնացականյանն էր։ ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն ուշացումով է ներկայացել նիստին եւ հպանցիկ պատմել կատարվածի մասին, բայց այդ պահին դեռ տեղյակ չի եղել, որ կինն արդեն մահացել է։

Պատգամավորներից որեւէ մեկը չի հետաքրքրվել՝ կանգնե՞լ է արդյոք վարչապետի շարասյունը, փորձե՞լ են կնոջն օգնություն ցույց տալ` հիվանդանոց տեղափոխել: Մեր հարցին ի պատասխան, ՔՊ ներկայացուցիչն ասաց` չէինք պատկերացնում, որ այլ տարբերակ է եղել` քշել-հեռացել են, առանց օգնություն ցույց տալու:

Հետո ավելացրեց․ «Գուցե արարողակա՞րգն է պահանջել, որ չկանգնեն... գուցե անվտանգության նկատառումներից ելնելո՞վ չի կանգնել»։ Փաշինյանը սկսել է պատգամավորներին պատմել իր մոսկովյան այցի մասին` գլուխ գովալ, թե ամեն ինչ շատ լավ է եղել, իսկ մոտ մեկ ժամ անց նրան հաղորդել են, որ վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է, նա ընդհատել է նիստը եւ անհանգիստ հեռացել։ Հավանաբար մտածել է, որ զայրացած ամբոխը հաշվեհարդար կտեսնի իր հետ` կգան հետեւից»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը