ԲԱՑԱՌԻԿ. Հայտնի է «Քյավառցի Ռաֆոյի» դեմ մահափորձ կատարողի ինքնությունը

ԲԱՑԱՌԻԿ. Հայտնի է «Քյավառցի Ռաֆոյի» դեմ մահափորձ կատարողի ինքնությունը

Իրավունք Ipress 2021-06-04 12:35:00 2883
qyavarci-rafoi-spanutyun_5SLOI.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության  հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում արդեն կա ենթադրյալ կասկածյալ՝ հունիսի 2-ին Երևանում՝ Աբովյան փողոցում, «Կինո Մոսկվա»-ի դիմաց, Գավառ քաղաք բնակիչ՝ 50-ամյա Հովհաննես Վարդանյանին սպանելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 24-ամյա Ալեքսանդր Բ-ն։ Իսկ դարձյալ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի դիմաց՝ աղբամանում, հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր պահուստատուփով, որի մեջ եղել է նաև 5 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Կան հիմնավոր կասկածներ, որ նշված ատրճանակով է Ալեքսանդր Բ-ն մահացու հրազենային վնասվածք պատճառել Հ. Վարդանյանին։

Ատրճանակը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական, կենսաբանական, հետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության  հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձեռք էին բերել կարևոր փաստեր՝ հունիսի 2-ին Աբովյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանություն կատարողի արտաքին տվյալների վերաբերյալ։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը նա եղել էր բժշկական դիմակով, գլխարկով, սակայն իր սև գործն անելուց հետո հեռանալուց մի պահ բացել էր դեմքը, ինչը ֆիքսվել էր նշված վայրում տեղադրված տեսախցիկի կողմից։

Պարզվել էր նաև, որ սպանությունը կատարվել էր «Մակարով» տեսակի ատրճանակից։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չէինք հրապարակում, սակայն կարծես թե հերքվել էր տեղեկությունները, թե այդ սպանությունը կապ ունի քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյի» եղբոր սպանության հետ։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը