ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է` ով է «Կինո Մոսկվայի» մոտ սպանություն կատարողը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է` ով է «Կինո Մոսկվայի» մոտ սպանություն կատարողը

Իրադարձային Ipress 2021-06-04 13:15:00 1326
spanwtwn-rafo_quUyc.png

iPress.am- Հունիսի 2-ին սպանություն էր կատարվել մայրաքաղաքի կենտրոնում։ Մի տղամարդ Աբովյան փողոցում՝ արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ, ատրճանակով կրակել էր Հովհաննես Վարդանյանի գլխին։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Գավառի բնակիչ 50-ամյա տղամարդը մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ, դատաբժիշկներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակված պարկուճ։ Տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նախ պարզեցին, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Հովհաննես Վարդանյանի հետ եղած տղամարդու վրա։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին:

Անհրաժեշտ էր պարզել, թե սպանությունը կատարած անձը երբ և որտեղից էր եկել Աբովյան փողոց, ինչպես և դեպքից հետո ուր էր գնացել, ինչն արվեց կարճ ժամանակում։ Շուտով հայտնի դարձավ, որ նա Աբովյան փողոց էր եկել՝ անցնելով Կողբացի փողոցով։ Աբովյան փողոցում էլ սպասել էր զոհին, իսկ կրակելուց հետո փախել էր Հյուսիսային պողոտա, որտեղից էլ տաքսիով հասել էր Հալաբյան փողոց։ Այստեղ ազատվել էր հանցագործության գործիքից ու դեպքի ժամանակ կրած մարզահագուստից։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հենց դեպքի օրը Հալաբյան փողոցի աղբամաններից մեկում հայտնաբերվեցին հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, և մարզահագուստը։ Պարզվել է նաև, որ տղամարդը մեկ այլ տաքսիով Հալաբյան փողոցից մեկնել էր Թալին, որտեղ խանութներից մեկում հագուստ էր գնել:

Կարճ ժամանակում հայտնաբերվել են նրան տեղափոխած տաքսու վարորդները, որոնց հայտնածով՝ կասկածվողը սլավոնական արտաքին ուներ և ռուսախոս էր։ Ծավալուն ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նրա ինքնությունը․ Ալեքսանդր Բուզմառև՝ օտարերկրյա քաղաքացի է, 23 տարեկան։ Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ միջոցառումները հետևողականորեն շարունակվում են:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը