ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է՝ ով է անհետ կորածների հարազատներին շանտաժի ենթարկած անձը. մանրամասներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է՝ ով է անհետ կորածների հարազատներին շանտաժի ենթարկած անձը. մանրամասներ

Իրավունք Ipress 2021-06-23 21:29:00 165
hfg_z4_G1.jpg

ArmLur.am-ը գրում է. Այս տարվա փետրվար ամսին ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտել է դեպք. ՀՀ չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողների մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել է նաև 16 տարին չլրացած մեկ երեխա և, ներկայանալով որպես ադրբեջանցի, վերջիններիս սուտ տեղեկություններ է հայտնել նրանց գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին, որից հետո անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է հիշյալ սոցիալական ցանցի՝ իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ և տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ:

Մեզ հայտնի է դարձել, թե ով է վերոնշյալ անձը եւ քանի քաղաքaցիների է նման դեպքով սպառնացել:

Վերջինս Ալիկ Հայրապետյանն է: Իսկ կոնկրետ պատերազմի ժամանակ անհետ կորած անձանց հարազատներին ում է նա կարողացել համոզել եւ ստանալ նրանց մերկ լուսանկարները: Մասնավորապես, նա կապ է հաստատել մոտ 100-ից ավելի անձանց հետ, որոնք անհետ կորած հարազատներ են ունեցել եւ փորձել է նրանց համոզելով ստանալ մերկ լուսանկարներ, սակայն վերոնշյալ 100 անձանցից միայն Ալիկ Հայրապետյանի թիրախում են հայտնվել շուրջ 15 կանայք, որոնք հանուն իրենց անհետ կորած հարազատների տրամադրել են իրենց մերկ լուսանկարները:

Մասնավերապես, ներկայացնենք մեկ դեպք. 2021 թվականի հունվար և փետրվար ամիսներին Ալիկ Հայրապետյանը նամակ է ուղարկել Հրանուշ Սերյոժայի Սաքանյանի կողմից օգտագործվող օգտատիրոջը, որի եղբայրը՝ Արարատ Սաքանյանը և հայրը՝ Սերյոժա Սաքանյանը համարվել են անհետ կորած, ներկայացրել է, թե իբր նրա հարազատները գտնվում են ադրբեջանական քրեակատարողական հիմնարկում, ապա կեղծ խոստումներ է տվել կազմակերպել հեռախոսազրույց գերևարված զինծառայողի հետ, ուղարկել նրա լուսանկարները, և, օգտվելով Հրանուշ Սաքանյանի վիճակի խոցելիությունից, պահանջել, ապա հարկադրել է վերջինիս կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ և մատուցել ծառայություններ, այն է՝ նամակագրությամբ ուղարկել սեռական օրգանները ցուցադրող մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա գերեվարված հարազատների նկատմամբ, որի ընթացքում Հրանուշ Սերյոժայի Սաքանյանը հարկադրված լինելով «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել է իր կիսամերկ լուսանկարը, այդ կերպ Ալիկ Հայրապետյանը նրան դրել և պահել է շահագործման մեջ:

Վերջինս կալանավորված է եւ այս քրեական գործով Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել եւ քրեական գործը ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան. գործը քննելու է դատավոր Նապոլեոն Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն