Հայտնի է թե ինչու է տականքը ցանկացել թունավորել Հայաստանի բնակչության ջուրը

Հայտնի է թե ինչու է տականքը ցանկացել թունավորել Հայաստանի բնակչության ջուրը

Իրավունք Ipress 2021-06-25 22:57:00 1014
mlpjk_1SUx2.jpg

iPress.am- Երեկ «Աբովյան Վերին Պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարը թունավորել փորձող 68-ամյա Միխաիլ Լեդյաևն ազգությամբ ռուս է, բայց Հայաստանի քաղաքացի: Ջրամբարի տարածքում նա հայտնվել է պատահաբար: Լեդյաևը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, ջրամբարի թունավորման մտադրություն չի ունեցել:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Վարդան Թադևոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է՝  քաղաքացին դեպքի վայրում գտնվել է ոչ ադեկվատ վիճակում. «Նա ունի հոգեկան առողջության խնդիրներ, իր ներքին ձայնը իրեն հուշել է, որ ինքը պետք է ջուրը թունավորի, բայց ինքը պատահաբար է հայտնվել այնտեղ: Իր ձեռքին եղել է քանոնի պես սուր առարկա, որով երեք անգամ հարվածել է ոստիկանի գլխին»,- ասել է նա:

Այս դեպքով նյութեր են նախապատրաստվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:  

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ ժամը 09։20-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։ Ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որ նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ.-ին։

Այնուհետև ահազանգով ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, որը հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։

Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ վերջին մի քանի օրերի ընթացքում ջրից թունավորման դեպքերի հետ կապված ահազանգեր եղե՞լ են: Նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման ահազանգեր նախարարությունը չի ստացել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը