Հայտնի է Գավառում մահացածների և վիրավորների ինքնությունը

Հայտնի է Գավառում մահացածների և վիրավորների ինքնությունը

Իրավունք Ipress 2020-04-29 12:46:00 5355
341811thumb-1_N-0Po.jpg

Երեկ Գավառում տեղի ունեցած սպանության դեպքի առնչությամբ նոր մանրամասներ են հայտնի դարձել, ինչպես նաև պարզվել են մահացածների ու վիրավորների անունները։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Գավառում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով երկու մարդ մահացել էր, իսկ 4-ը տեղափոխվել էին հիվանդանոց։ Գիշերը հայտնի դարձավ, որ որոշ մարդիկ մտել են Գավառի հիվանդանոց ու վիրավորներից երկուսի նկատմամբ հաշվեհարդար տեսել՝ ավերելով հիվանդանոցն ու վնասելով անգամ ոստիկաններին:

Կայքի փոխանցմամբ՝ պարզվում է, որ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը:

Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկաններն ու քննիչները ժամը 21։30-ին Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ մի խումբ անձինք հարձակում են գործել հիվանդանոցի վրա, մտել ներս, ջարդուփշուր արել ապակիներն ու գույքը, ծեծել Արմեն Հայթյանին և այնտեղ գտնվող Գավառ քաղաքի բնակիչ 38-ամյա Դավիթ Հայթյանին։

Երկու փաստերով հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հատկանիշներով։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը