Հայտնի է Ելենա Փինջոյանի 14-ամյա որդու մահվան պատճառը

Հայտնի է Ելենա Փինջոյանի 14-ամյա որդու մահվան պատճառը

Իրադարձային Ipress 2021-04-05 11:49:00 1557
pinjoyan_LXOmk.jpg

iPress.am-«Նեպոսեդի» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի 14-ամյա որդին բարձրացել է մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում գտնվող տան տանիք՝ հնարք կատարելու կամ լուսանկարվելու, սակայն սայթաքել է ու ընկել։ Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է PR տնօրեն Պետրո Շեշկեեւը։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին՝  մոտ 23։00-ին։ Դեռահասը գտնվել է երրորդ հարկի իր սենյակում։

Երբ տատիկը նրա մոտ է բարձրացել՝ բարի գիշեր մաղթելու, տեսել է, որ պատոհանը բաց է։ «Նեպոսեդի» թատրոնի ներկայացուցչի խոսքով՝ ամենայն հավանակությամբ՝ նա տանիք է բարձրացել լուսանկարելու համար։ «Մարմինը հայտնաբերել են արդեն ներքեւում, անհաջող ընկել է»,- պարզաբանել է Շեկշեեւը։

Տեղի ունեցածի պատճառով թատրոնը չեղարկում է ստուդիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը նախատեսված էր ապրիլի 12-ին։

Ռուսաստանի քննչական կոմիտեի ստորաբաժանումը ստուգում է անցկացնում տղայի մահվան փաստով։ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզային գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադին հաստատել է, որ նախնական տվյալներով՝ տղան ընկել է տան երրորդ հարկից լուսանկարվելու ընթացքում։ Տղան ու նրա ընտանիքը դրական են բնութագրվում։

Ավելի վաղ Շեկշեեւը տղայի մահը դժբախտ պատահար էր անվանել։ Նրա խոսքով՝ կոնֆլիկտ կամ ինքնասպանություն տեղի չի ունեցել։ PR տնօրենը ենթադրել էր, որ տղան կարող էր մահանալ անհաջող հնարքի արդյունքում. նա հետաքրքրվում էր էքստրեմալ սպորտաձեւերով։ Դպրոցականի մարմնի կողքին հեռախոս են գտել, որն այժմ գտնվում է ոստիկանությունում։

«Նեպոսեդի» թատրոնի ղեկավարի որդու մահվան մասին հայտնի է դարձել ապրիլի 4-ին։ Նախօրեին ընտանիքը հավաքվել էր մասնավոր տանը՝ դեռահասի ծննդյան օրը նշելու համար։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը