Նոր մանրամասներ Հրազդանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից.Տեսանյութ

Նոր մանրամասներ Հրազդանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից.Տեսանյութ

Իրադարձային Ipress 2020-04-12 21:28:00 2085
hk_mBhCL.jpg

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Դավթյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, պարզվել է ապրիլի 10-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթար հետևանքով մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը:

Պարզվել է, որ Mercedes CLS մակնիշի ավտոմեքենան վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Գևորգ Մարտիրոսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ, 26-ամյա Հասմիկ Գևորգյանը, իսկ վարորդ Գ. Մարտիրոսյանն ու մյուս ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Մարիամ Օսիպյանը և 23-ամյա Հրաչ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Ապրիլի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mercedes CLS մակնիշի 31 33- 19 IA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի 3-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կիսակառույց շինության բետոնե պատին և կոտրել այն:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել էր «Հրազդան» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը, ով երիտասարդ աղջիկ էր, գիտակցության չգալով՝ մահացել էր:

Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը