Հայտնաբերել է Աղստև գետն ընկած ավտոմեքենան և վարորդի դին.Տեսանյութ

Հայտնաբերել է Աղստև գետն ընկած ավտոմեքենան և վարորդի դին.Տեսանյութ

Իրադարձային Ipress 2020-05-11 18:48:00 5052
ht_vH5Da.jpg

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները՝ Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ, որոնողական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերեցին Աղստև գետն ընկած ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենայի գտնվելու վայրը:

Ա. Ճզմաչյանը, սուզվելով վարար գետի մեջ, կարողացավ հատուկ ճոպաններ ամրացնել ավտոմեքենայի որոշ հատվածներում և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի օժանդակությամբ դեպքի վայր բերված վերամբարձ կռունկը ավտոմեքենան դուրս բերեց գետից: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է վարորդի՝ Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Ժիրայր Աղաջանյանի դին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Տեղում են նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Դիլիջանի և Իջևանի հրշեջ-փրկարարներով: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Երեկվանից որոնողական աշխատանքներին մասնակցում էին մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ոստիկաններ, Դիլիջանի քաղաքապետի մասնակցությամբ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հաղարծին գյուղի ողջ բնակչությունը: Որոնողական աշխատանքները սկսվում էին առավոտյան 06:10-ից և ավարտվում 21:00-ին ու այն ձգվում էր 20 կմ:

Տեղում այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի ու քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

մայիսի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Դիլիջանի և Իջևանի հրշեջ-փրկարարները՝ փրկարարական վարչության օպերատիվ խմբի ծառայողները, առավոտյան ժամը 06:10-ից վերսկսել էին Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Ժ.Ա.-ի որոնողական աշխատանքները:

Մայիսի 9-ից, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի, համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ մարզի հրշեջ-փրկարարների հետ, գրեթե Հաղարծին գյուղի ողջ բնակիչների, ինչպես նաև Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, որոնում էին նրան, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ Ժ.Ա.-ն ՎԱԶ-21015 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը:

Աղբյուրը հայտնում էր, որ որոնողական աշխատանքները տևել են ժամեր շարունակ, և փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները մոտ 20 կիլոմետր երկարությամբ գետում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն արդյունքի չեն հասել: Գետի հունը այնքան վարար էր, որ մարդիկ նույնիսկ չէին կարողանում նրա վրայով անցնել:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հանձնարարությամբ դեպքի վայր էին ժամանել նաև քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները՝ պետի գլխավորությամբ, ովքեր տրակտորներով փորձում էին կասկածելի վայրերում փնտրել ավտոմեքենան: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը