Ողբերգական դեպք. հրդեհի հետևանքով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի մոխրացած դին

Ողբերգական դեպք. հրդեհի հետևանքով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի մոխրացած դին

Իրադարձային Ipress 2020-05-20 18:34:00 5346
vvvvvy_BquFU.jpg

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց թաղամասի տարածքում հրդեհ է բռնկվել Mazda մակնիշի 35 QT 322 համարանիշի ավտոմեքենայում:

Հրդեհի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Կրակը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերվել է ամբողջովին մոխրացած դի:

Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային Ռազմական ոստիկանության վարչության ծառայողները:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ՀՀ պաշտպանության նախարարության փոխգնդապետ, 57-ամյա Հովիկ Քոսակյանն էր, վիրավորներ են 58-ամյա Աշոտ Շեխիկյանը, 57-ամյա Պավել Թոփչյանը և 36-ամյա Գևորգ Հարությունյանը: Ավտոմեքենան էլ պատկանում է Ա. Շեխիկյանին:

Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչության աշխատակիցները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը