Ողբերգական դեպք. հայտնաբերվել է կնոջ այրված դի

Ողբերգական դեպք. հայտնաբերվել է կնոջ այրված դի

Իրադարձային Ipress 2021-04-07 19:06:00 1029
yk_Zw1_H.jpg

iPress.amԱյսօր՝ ապրիլի 7-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել  Արագածոտնի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի  5-րդ փողոցի  տներից մեկին հարակից այգում հրդեհ  է բռնկվել և քաղաքացիները մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են դի:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Նույն ահազանգը ստացվել է նաև ոստիկանության Աշատարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 Ոստիկաններն ու  հրշեջները նշված փողոցի թիվ 35 տան այգու տարածքում հայտնաբերել են 84-ամյա Հայականուշ Կ.-ի դին՝ կիսաայրված վիճակում:

Հրշեջները դին մոտեցրել են Աշտարակի հիվանդանոցի  շտապօգնության ավտոմեքենային: Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել են խաղողի վազեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայկանուշ Կ.-ի մահվան պատճառը եղել է չոր խոտն այրելը:  

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:  Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը