Առանձնակի դաժանությամբ սպանություն. հայտնաբերվել է կացնահարված տղամարդու դի

Առանձնակի դաժանությամբ սպանություն. հայտնաբերվել է կացնահարված տղամարդու դի

Իրադարձային Ipress 2020-04-21 18:45:00 3165
yyi_ai8aK.jpg

Aյսօր՝ ապրիլի 21-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները Վահան գյուղի սեփական տան մեջ հայտնաբերել են տանտիրոջ՝ 66-ամյա Լյովիկ Բարսեղյանի դին:

Աղբյուրի տեղեկություններով՝ ժամանած դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ մահացածի գլխին կան կացնի մի քանի հարվածի հետքեր: Մինչ դատաբժիշկը զննում էր դին, Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, կատարելով ճիշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են կասկածյալի ինքնությունը, սակայն նրան հայտնաբերելու ուղղությամբ մարզի ոստիկանապետ Գ. Հակոբյանի և մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Տ. Պետրոսյանի գլխավորությամբ որոնողական աշխատանքները սկսվել են Ճամբարակ –Վարդենիս, Ճամբարակ-Սևան ավտոճանապարհին, ինչն էլ տվել է իր դրական արդյունքը:

Մարզի ոստիկանները կարճ ժամանակում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նա ուղևորվում է դեպի Սևան և արդեն Լճաշեն գյուղի վարչական տարածքում դարանակալելով՝ Սևանի ոստիկանների ու քննիչների հետ կարողանում են պրոֆեսիոնալ ձևի վնասազերծել Վահան գյուղի բնակիչ, 62-ամյա Պետիկ Դեմիրճյանին ու հրաշք է, որ իրավապահները կարողացել են ճիշտ գոծել, քանի որ նրա մոտ եղել է 2 մարտական նռնակ՝ իր պայթուցիչներով: Ու եթե նա գործի դներ ռազմամթերքը, կունենայինք զոհեր:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնի պետի տեղակալ Նաիրի Պողոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննիչ Ն. Պողոսյանի որոշմամբ կասկածյալ Պ. Դեմիրճյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք կացինը: 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն