Հայկոյի մահը, Անահիտ Սիմոնյանի դեպրեսիան, ծափերով և արցունքներով վերջին հրաժեշտը. շաբաթվա ամենատխուր ամփոփումը (տեսանյութ)

Հայկոյի մահը, Անահիտ Սիմոնյանի դեպրեսիան, ծափերով և արցունքներով վերջին հրաժեշտը. շաբաթվա ամենատխուր ամփոփումը (տեսանյութ)

Իրադարձային Ipress 2021-10-02 21:25:00 5178
hayoyi-mah_MKW__.png

Այս  շաբաթ, թերևս, հայկական երգարվեստը կորցրեց իր ամենավառ գույներից  մեկին՝ երգիչ, երգահան Հայկոյին: Նախքան նրա մահը՝ արդեն տեղեկացրել էինք, որ Հայկոն վերակենդանացման բաժանմուքնում էր: Նրա մոտ դրական դինամիկան գրեթե չէր գրանցվում, արյան վարակում էր տեղի ունեցել, ավելի ուշ օրգանները սկսել էին չաշխատել:

Համացանցում նույնիսկ տարածվել էր տեղեկություն, որ Հայկոն մահացել է, սակայն լուրը հերքվել էր: Հայկոյի մահվան լուրի հաստատումից հետո, ինչպես և սպասելի էր, համացանցը, ամբողջ հայությունը սգում էր նրա մահը: Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, հանդես էր եկել գրառումներով և տեսանյութեր էր հրապարակել:

«Նամակ քեզ, Հայկոս։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես։ Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես եւ ականջիս կհուշես, թե ինչպես վարվել Արմանի հետ։ Որովհետեւ միայն դու էիր հասկանում նրա լեզուն։ Դու մինչեւ վերջին պահը հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, թե դու, կարծես, երկու երեխա ունես։ Երբ ես ու նա վիճում էինք, միայն դու կարող էիր մեզ հաշտեցնել: Զանգում էիր ինձ, ասում․ – Ան, սիրալիր եղիր, գնա, գրկիր, համբուրիր նրան, հետո զանգում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա, գիրկիր, համբուրիր, դու փոքր ես, դու՝ որպես տղամարդ, պետք է անես առաջին քայլը։

Անկախ իմ ու քո՝ երբեմն իրար չհասկանալուց, մենք միշտ միասին ենք եղել, եւ դա երբեք չի բաժանել մեր հոգիները, դու արթնանում էիր, զանգում ինձ, ես արթնանում էի, զանգահարում քեզ, եւ մինչեւ քո վերջին օրերը մենք զգում էինք, որ աշխարհում ավելի հարազատը չկա եւ չի կարող լինել ոչ ոք, ով կկիսեր մեր ուրախությունն ու ցավը։ Այդպես էլ ոչ ոք չի կարող հասկանալ ու զգալ այն ցավը, որ իմ սրտում մշտական սպի կդառնա։

Ես չեմ կարող մեր երեխային տալ այն հույզերը, որոնք դու էիր նրան պարգեւում, որովհետեւ ձեր կապն ուրիշ էր։ Դուք մեկ ամբողջության նման սիրում էիք իրար ու կատակում իմ մասին, որ ես կրկին կսկսեմ խանդել։ Թող գոնե ես ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով ամբողջ կյանքում, բայց քո ներկայութամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ․․․, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ»,- գրել է Անահիտ Սիմոնյանը։

«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես եւ չես ապրի մինչեւ Արմանի հարսանիքը։ Ինչո՞ւ էիր այդպես կատակում եւ ինչու ինձ մենակ թողեցիր այդ մեծ ու դաժան աշխարհում։ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց իմաստի։ Ես երբեք չեմ կարողանա մեր երեխայի սրտում լցնել քո տեղը։ Եվ չգիտեմ՝ ինչպես ասել նրանց այդ մասին, ես շատ եմ վախենում։ Դու բուժքրոջն ասում էիր, որ ես ուժեղ եմ, որ կլուծեմ յուրաքանչյուր հարց, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ դու կաս, զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, որը նրան երբեք թույլ չի տա նեղացնել։

Առանց քեզ ես մնացի թույլ եւ անուժ, չեմ կարողանում ասել Արմանին։ Ես նրան փակել եմ տանը, որ փողոցում ոչ ոք նրան այդ մասին չասի, ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով եւ պատկերացնում անգամ չունի, թե ինչու է ամբողջ աշխարհը սգում։ Եվ չեմ կարող նրան ասել, պարզապես չեմ կարող։ Ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ։ Հիմա բոլորն ասում են՝ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող քեզ փոխարինել։ Ինչու է Աստված տանում լավագույններին։ Ինչո՞ւ։ Ես չեմ կարողանում գտնել այդ հարցի պատասխանը եւ երբեք չեմ կարողանա»։

Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Անահիտ Սիմոնյանը խորը դեպրեսիայի մեջ է, նա անդադար լաց է լինում:

Հայկոն հաճախ էր սիրում նշել, որ Երևանը իր տունն է: Նա պնդում էր, որ երբ դուրս է գալիս փողոց, կարծես թե, բոլորն իր տան անդամները լինեն բոլորը:

Հայկոյին տան անդամի պես էլ ճանապարհեցին: Նախ Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի էր ունեցել նրա հոգեհանգիստը, որին ներկա էին հարազատները, ընկերները և պարզապես նրա երկրպագուները:

Բուն հուղարկավորությանը որևէ մեկը չէր զսպում արցունքները. հնչում էր Հայկոյի «Վերև» երգը և ծափեր:

Այդպես էլ ճանապարհեցին սիրո երգչին. ինչպես Հրաչ Քեշիշյանն էր ասել՝  «Կանգ առավ ժամանակն ու ավարտվեց. ռոմանտիզմի լավագույն ժամանակաշրջանը»:

Հայկոյից մնացին բազմաթիվ երգեր. օրերս էլ համացանցում հայտնվեց նրա վերջին և նախկինում չհրապարակված երգը՝ «Սիրո արևը», որը կջերմացնի երգչի սիրողների սրտերը:

Շաբաթվա ամենատխուր ամփոփումն այսքանն էր, ե

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել