Ես Հայկոյին այնքան շատ եմ սիրել, որ առաջին անգամ բաժանվեց լաց էի լինում

Ես Հայկոյին այնքան շատ եմ սիրել, որ առաջին անգամ բաժանվեց լաց էի լինում

Life Ipress 2021-10-10 12:31:00 5382
hasmik-karapetyan-hayko_2SyNG.jpg

Ես Հայկոյին այնքան շատ եմ սիրել, որ առաջին անգամ բաժանվեց Հասմիկ Կարապետյանից, լաց էի լինում։ Ես այդ ժամանակ 18 տարեկան էի, բայց հոգիս տակնուվրա եղավ այդ լուրից։

Այսօր հայերը աշխարհի բոլոր ծայրերում ց ավ են զգում, սիրված Հայկոն հեռացավ։ Բայց Հասմիկը լռում է։ Աշխարհը կիսվեց Հայկոյի նկարով, աշխարն իր ցա վը ցույց տվեց, Հասմիկը զուսպ տանում է Հայկոյի կորուստը։ Վստահ եմ, իր համար մեկ չէ։ Վստահ եմ, տխուր է։ Բայց թե ինչի է լուռ, չգիտենք։ Իր էջում գրել է Նարինե Սարգսյան  օգտատերը։

Նշենք, որ երգչի երկրորդ կինը՝ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել և կից հուզիչ գրառում կատարել նախկին ամուսնու՝ Հայկոյի անժամանակ մահվան կապակցությամբ։

«Ես գիտեմ՝ դու ինձ լսում ես․․․ Ես գիտեմ, որ դու միշտ ինձ հետ կլինես և ականջիս կասես, թե ինչպես վարվել Արմանի հետ․․․ Որովհետև միայն դու էիր հասկանում նրա լեզուն… դու մինչև վերջ էլ հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, որ երկու երեխա ունես: Երբ ես նրա հետ վիճում էի, միայն դու կարող էիր հաշտեցնել մեզ, զանգում էիր ինձ, ասում․

«Ան, մեղմ եղիր, գնա, գրկիր, համբուրիր նրան»։ Ապա զանգում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա գրկիր, համբուրիր, դու ավելի փոքր ես, տղամարդու պես պետք է գնաս և անես առաջին քայլը: Չնայած մեր անձնական տարաձայնություններին, մենք միշտ միասին էինք, և դա երբեք չի բաժանել մեր հոգիները, դու արթնանում էիր, զանգում ինձ, ես արթնանում էի, զանգահարում քեզ, և մինչև քո վերջին օրերը մենք զգում էինք, որ աշխարհում չկա ավելի թանկ մարդ, և չի կարող լինել մեկը, ով կկիսի մեր ուրախությունը կամ ցավը ավելի լավ, քան մեկս մյուսինը:

Այնպես որ, ոչ ոք չի կարողանա հասկանալ և զգալ այն ցավը, որը հավիտյան սպի կդառնա իմ սրտում: Ես չեմ կարողանա մեր որդուն տալ այն էմոցիաները, որոնք դու էիր նրան տալիս, քանի որ ձեր կապը ուրիշ էր։ Դուք ինչպես մեկ ամբողջություն սիրում էիք միմյանց և կատակում էիք իմ հասցեին, այնպես որ ես նորից սկսում էի խանդել:

Երանի ամբողջ կյանքս այդ խանդով ապրեի, բայց քո ներկայությամբ: Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ, բայց չկարողացա .. ներիր ինձ, որ չկարողացա քեզ ոչնչով օգնել …»,- գրել է երգչուհին։

Թեև օրեր շարունակ բժիշկները պայքարում էին ՀՀ Վաստակավոր արտիստ Հայկոյի կյանքի համար, ու շրջապատում գիտեին նրա առողջական բարդ վիճակի մասին, ոչ ոք չէր ուզում մտածել Հայկոյի կորստի մասին։ Այսօր երգչի մահվան լուրը ցնցեց բոլորին։

Թերթն առանձնացրել է հետաքրքիր դրվագներ երգչի համար կարևոր այդ օրվանից, որը նա բնորոշում էր որպես երջանկություն։«Ինձ մոտ կյանքում երկու բան լավ չի ստացվում ՝ փող աշխատել և խոսել: Առաջինը, իհարկե, կատակ էր։

Բայց այսօր փորձելու եմ ավելի շատ խոսել և պատմել 10 տարվա լռության մասին»,– համերգի ժամանակ ասել էր Հայկոն։Երգչի մենահամերգի սկիզբը տրվել էր որդուն՝ Արմանին, ուղղված խոսքով․

«Ամեն բան խառն է․ ես ուզում եմ պատմել միանգամից։ Չէ, ավելի ճիշտ, ուզում եմ ասել այն կարևորը, որ սովորական օրերին չեմ էլ համարձակվի։

Գիտես, ժամանակը մեր կյանքի ամենաբարդ հանգույցն է։

Ու ներիր ինձ, որ, երբեմն, քեզ դարձնում եմ իմ մեծական ցայտնոտի մասնակիցը ու չեմ տրվում քո մանկական կարևոր գործերին։Երևի հետո, երբ մեծանաս, հիշողությանդ մեջ կմնան ինչ–որ բաներ, որ ականջի ծայրով լսել էիր։

Ես ուզում եմ սովորեցնել քեզ մարդկանց հետ շփվելու արվեստ կամ երբ ականջակալներս խլացնում են իրականությունը ու քեզ չեմ նկատում, իմ լռության մեջ դու սովոր ես լսել․․․

լսել բոլոր մարդկանց, լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկել և վերցնել միայն լավը։Ես շտապում եմ քեզ սովորեցնել գնահատել ժամանակը ու, վստահ եմ, կհասցնեմ»։

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13566

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2322

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»